Saturday, April 20, 2024
Նորություններ

Գյումրիի մանկատանը մեծացած լեհաստանաբնակ երգիչը Հայաստան կվերադառնա ծնողների հետ վերամիավորվելու համար.tert.am

Այս մասին հաղորդում է tert.am-ը:Գյումրիի մանկատան նախկին սան Խորեն Սիմոնյանը, որը մեծ ճանաչում է ձեռք բերել իր երաժշտական կարողությունների շնորհիվ ու վերջին տարիներին ուսանել է Լեհաստանում, վերադառնում է Հայաստան՝ ընտանիքի հետ վերամիավորվելու համար:

«Այսoր կրկին Հայաստան եմ մեկնում՝ այս անգամ այնտեղ ընտանիքիս հետ ապրելու, Նոր տարին դիմավորելու ու այսքան տարվա բաժանությունից հետո մեր վերամիավորումը վայելելու համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է 25-ամյա Սիմոնյանը:

Հայտնի է, որ ավելի վաղ՝ սեպտեմբերին, երիտասարդը Լեհաստանից Հայաստան էր եկել 25 տարի առաջ իրեն Գյումրիի մանկատուն հանձնած ծնողներին հանդիպելու համար:

Խորեն Սիմոնյանը մանկատանը 14 տարի է ապրել, իսկ 2006թ. տեղափոխվել է Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 տուն-ինտերնատ: Այդ ընթացքում նա ակտիվ զբաղվել է երաժշտությամբ: Իր տաղանդի շնորհիվ Սիմոնյանը հասցրել է լինել Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում ու Լեհաստանում: 2016թ. նա ընդունվել է Կրակովի Հովհաննես Պողոս 2-րդի անվան Պապական համալսարան:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook