Thursday, March 28, 2024
Նորություններ

Գնահատե՛նք բուժաշխատողի համազգեստ կրողների անձնվեր աշխատանքը.Արմեն Մուրադյան

Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, ավագ և կրտսեր գործընկերներ, օրն անխոս առանձնանում է օրացույցում։ Այսօր վաղ առավոտից ստանում ենք բազմաթիվ շնորհավորանքներ, ջերմ խոսքեր ենք լսում, որոնք հաճելի են, բայց և պարտավորեցնող։ Երբեմն բառերով դժվար է նկարագրել բժշկի աշխատանքի բարդությունները։

Հաճախ մեր աշխատանքը կապված է մարդկանց կյանքի ու ճակատագրի հետ։ Քիչ չեն դեպքերը, երբ անքուն գիշերներ ենք անցկացնում վիրահատական սեղանի մոտ հանուն կյանքի փրկության։ Միշտ չեն մեր ջանքերը արժանանում հաճոյախոսությունների։ Մեր աշխատանքի ոլորտը խոցելի է ու նուրբ, սակայն անկախ ժամանակներից, բոլոր դարաշրջաններում հասարակության ամենակիրթ, բազմակողմանի զարգացած մասնագետները հենց բժիշկներ են եղել։ Իմ մեծագույն ցանկություն է, որ պահպանելով մեր 100-ամյա բուհի լավագույն ավանդույթները համատեղ ջանքերով առողջապահական համակարգի, բժշկագիտության ոլորտի համար կարողանանք ապահովել հարյուր հազարավոր օրինակելի, բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներ։

Մեծ, անգնահատելի է բուժաշխատողների դերը մարդկանց առողջության պահպանման գործում։ Թող որ այդ դերը կատարենք պատվով և անձնուրացությամբ, ինչպես նաև ամենակարևորը՝ սիրով լցված դեպի հիվանդը, դեպի մասնագիտությունը։

Ավանդույթի համաձայն, առանձնահատուկ շնորհավորում եմ ռազմական բժիշկներին և բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր տոնական այս օրն անցկացնում են վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում, ովքեր հոգ են տանում հայ զինվորների և սահմանը պահող մեր հայրենակիցների առողջության մասին։ Հավատացած եմ՝ տոնն իրավմամբ կարևոր նշանակություն ունի ոչ միայն բուժաշխատողների, այլև բոլոր նրանց համար, ովքեր բարձր են գնահատում բուժաշխատողի համազգեստ կրողների անձնվեր աշխատանքը:

Եղեք առողջ և գնահատված։

– See more at: http://ysmu.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook