Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններ

Գոնոռեա (սուսանակ) սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն

Գոնոռեան հիմնականում սեռական ճանապարհով  փոխանցվող հիվանդություն է : Այն սովորաբար անվանում են  <Տրիպեր>: Գոնոռեան հանդսանում է փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդության, անպտղության և արտարգանդային հղիության հիմնական պատճառներից մեկը:

Հիվանդության հարուցիչը գոնոռեայի բակտերիան է: Այն արագ աճում  և բազմանում է կանանց և տղամարդկանց սեռական օրգանների լորձաթաղանթների վրա:

Հղի կնոջ գոնոռեայով վարակված լինելու դեպքում այս հարուցիչները կարող են ախտահարել նաև  նորածնի աչքերը` ծննդաբերական ուղիներով անցնելու ընթացքում: Չբուժելու դեպքում  այն կարող է հանգեցնել կուրության:

Գոնոռեայի ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց 3-5 օր անց, սակայն երբեմն այս ժամանակաշրջանը  կարող է երկարաձգվել մինչև մեկ ամիս: Կանանց մոտ գոնոռեայի դեպքում դիտվում է.

  • հեշտոցային արտադրություն`  դեղնականաչ կամ սպիտակ գույնի
  • արյունահոսություն սեռական հարաբերությունից հետո
  • ցավ և աիրոցի զգացողություն միզարձակման և սեռական հարաբերության ժամանակ
  • ցավեր և լարվածություն որովայնի ստորի շրջանում վարակը դեպի վերին սեռական օրգաններ`  արգանդ, արգանդափողեր, կամ ձվարաններ տարածվելու դեպքում:

Որոշ կանանց մոտ ախտանշանները կարող են լինել այնքան քիչ արտահայտված, որ մնան աննկատ: Սա մեծացնում է բարդությունների առաջացման և վարակի տարածման վտանգը:

Տղամարդկանց մոտ առաջին երկու օրերին դիտվում է կաթնագույն, ջրի արտադրություն միզուկից, որը հետագայում դառնում է դեղնավուն և մածուծիկ` ուղեկցվելով միզարձակման ժամանակ միզուկի ցավի և այրոցի զգացողությամբ:

Գոնոռեան չբուժելու դեպքում, և կանանց և տղամարդկանց մոտ կարող է զարգանալ անպտղություն: Կանանց մոտ մեծանում է արտարգանդային հղիության հավանականությունը:Գոնոռեան կարող է արյան միջոցով տարածվել հոդերը և ուղողաթաղանթները, ինչը շատ վտանգավոր է:

Հղի կնոջ մոտ գոնոռեան կարող է հանգեցնել վիժումների կամ վաղաժամ ծննդաբերության: Վարակված մայրը երեխային վարակը կարող է փոխանցել ծննդաբերության ժամանակ` ծննդաբերական ուղիներով անցնելիս, ինչը կարող է հանգեցնել երեխայի կուրության  կամ արյան վարակի:

Հիշեք, որ գոնոռեայի առկայության դեպքում մեծանում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը:

Ինչպես  կանխել գոնոռեան

  • եղեք հավատարիմ Ձեր զուգընկերոջը, որը նույնպես պետք է լինի առողջ, և նա նույնպես չպետք է ունենա այլ զուգընկերներ:
  • բոլոր տեսակի սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործեք  պահպանակ
  • եթե Ձեզ մոտ ախտորոշվել է  սեռավարակ, ապա անպայման հետազոտվեք  այլ սեռավարակների նկատմամբ, մասնավորապես, սիֆիլիս, ՄԻԱՎ և հեպատիտ  B և  C:

Ապրեք առողջ…
Պատրաստեց` Լ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook