Saturday, April 20, 2024
Նորություններ

Գորիում վթարից տուժած երեխաները դուրս գրվեցին հիվանդանոցից

Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այսօր այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գորիի մոտակայքում հանգստի մեկնելու ճանապարհին խոշոր ավտովթարից տուժած  երեխաներին:

Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող երեխաներն արդեն ապաքինվում են և այժմ գտնվում են վերականգնողական փուլում:

Աղջկա մոտ առկա էին բազմաթիվ պոլիտրավմաներ: Հայաստան տեղափոխելուց հետո նրան հաջողությամբ վիրահատել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում և այժմ կարողանում է քայլել:

Տղան Թբիլիսիի Իաշվիլիի կլինիկայից Հայաստան էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` միացված արհեստական շնչառության սարքին: Նրա վիրահատությունը ևս դրական արդյունք է տվել:

Հովհաննես Հարությունյանը հավաստիացրել է, որ երեխաների առողջական-վերականգնողական բուժման ընթացքը լինելու է թե՛ առողջապահության նախարարության, թե՛ բժշկական կենտրոնի ուշադրության ներքո:

Տեսակցությունից հետո երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից: Փոխնախարարն ու «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրինությունն ու բուժող բժիշկները նրանց ճանապարհել են տուն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook