Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններԳեղեցկություն և խնամք

ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐ

Գորտնուկները խիստ տարածված մաշկային գոյացություններ են: Դրանք առաջանում են վիրուսների միջեցով և այդ պատճառով համարվում են վարակիչ հիվանդություն: Տարբերվում  են սովորական, տափակ`պատանեական, սրածայր և թելանման գորտնուկներ: Առավել ուշ տարիքում առաջացած ծերունական գորտնուկները համարվում են թվարկվածներից տարբերվող նորագոյացության առավձին տեսակներ: Գորտնուկների դասին են պատկանում նաև որոշ բնածին նորագոյացություններ, որոնք արտաքինով նման են գորտնուկների, սակայն ոչ մի  ընդհանուր բան չունեն:
Սովորական գորտնուկներ- առաջանում են ցանկացած տարիքում, հաճախ`երեխաների և երիտասարդների մոտ: Այս գորտնուկները հիմնականում տարածված են  լինում դաստակի  հետևի կողմում և ձեռքերի մատներին: Ունեն դեղնականաչավուն  գույն: Կլորավուն են, ամուր, չոր  եղջրային հանգույցներ են անհարթ մակերեսով:  Ցավոտ չեն, տարածված  միայնակ,  իսկ երբեմն`մի քանի հատով: Գորտնուկները հաճախ անհետանում են  իրենք իրենց: Գորտնուկները  հեռացնելու համար գոյություն ունեն շատ եղանակներ և միջոցներ:
Տափակ գորտնուկները  ավելի հաճախ  նկատվում են`դեմքին, պարանոցին, մեջքին, դաստակների հետևի կողմում: Դրանց մակերեսը հարթ է, դեղնականաչագույն և դրանք  բարձրանում են մինչև մաշկի մակերեսի  մակարդակի,  հիշեցնելով ոսպի հատիկի մեծության մանր բծեր:
Սրածայր գորտնուկները գտնվում են բերանի անկյուններում, քթանցքների մոտ,արտաքին սեռական օրգանների վրա:Այս գորտնուկները աճում են շատ արագ, ձուլվում իրար ու հիշեցնում ծաղկակաղամբի, հեշտությամբ թեփոտվում են: Վիրուսրը փոխանցվում է նաև սեռական ճանապարհով:
Թելանման գորտնուկները առաջանում են հազվադեպ, միջին տարիքի մարդկանց մոտ: Հանդիպվում է չոր մաշկ ունեցո մարդկանց մոտ, պարանոցի և կրծքի վրա:
Տարիքային գորտնուկներ`ճարպահոսող գորտնուկներ-առաջանում են 40-50 տարեկանում, առավել հաճախ  լինում են  մեջքի վրա: Դրանց գույնը  կարող է տարափոխվել բաց մոխրագույնից  կամ դարչնադեղնավունից մինչև  մոխրադեղնավուն գույնի: Դրանց մակերեսը ճարպոտ է,փայլուն և ծածկված ճարպոտ եղջրաթեփուկներով: Տարիքային գորտնուկները վտանգավոր չեն: Սովորաբար տարիքային գորտնուկները հեռացում չեն պահանջում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook