Friday, April 19, 2024
Նորություններ

Դադարեցվել է որոշ դեղերի շրջանառությունը

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան»  դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ» (սերիա՝ 031117, ժամկետ՝ 11.2020թ.), (սերիա՝ 010518, ժամկետ՝ 05.2021թ.) և «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան»  դեղագործական ընկերության արտադրության «Ակվադետրիմ ջրային լ-թ 10 մլ» (սերիա՝ 030718, ժամկետ՝ 07.2021թ.), (սերիա՝ 030718, ժամկետ՝ 07.2021թ.) դեղերի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Վերոհիշյալ դեղերի նշված խմբաքանակները գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում:

Տվյալ դեղերը ներմուծող դեղագործական կազմակերպություններին հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook