Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպ

Դաշտանային ֆունկցիայի խանգարումները

 Դաշտանային ֆունկցիայի նյարդաէնդոկրին կարգավորումը բարդ գործընթաց է , որին մասնակցում են 5 օղակներ՝ կեղև-հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարաններ-արգանդ:
 Կարգավորմանը մասնակցում են նաև ներքին սեկրեցիայի գեղձերը(վահանաձև գեղձ, մակերիկամներ) և լյարդը: Դաշտնայինֆունկցիայի  խանգարման դեպքում պետք է անպայման որոշել ախտահարման մակարդակը, որից կախված է բուժումը և դրա  արդյունքը:
    Դաշտանային պարբերաշրջանի խանգարումներըպետք է գնահատել որպես ամբողջ օրգանիզմիհիվանդություն, մյուս կողմից՝ այդ խանգարումները հանգեցնումեն օրգանիզմիընդհանուր վիճակի ախտահարման, կնոջ ինքնազգացողության և աշխատունակության իջեցման, չբերության, ինչպես նաև նախաքաղցկեղայի և քաղցկեղային հիվանդությունների ռիսկի  կտրուկ մեծացմանը:
Դաշտանային ֆունկցիայի խանգարմանառաջացման պատճառներնեն՝
  1.   սեռական համակարգի ախտաբանությունը
  2.   հօգեկան գերլարումներ, սթրեսներ, հոգեկան, նյարդային հիվանդություններ,
  3.   սնուցման խանգարումներ (որակական և քանակական), ավիտամինոզներ,       տարբեր պատճառագիտության  ճարպակալումը,
  4.   մասնագիտական վնասակարություններ,
  5.   վարակիչ և  սեպտիկ հիվանդություններ (գոնոռեա, տուբերկուլոզ, ռևմատիզ, խրոնիկական տոնզիլիտ, պարազիտար հիվանդություններ),
  6.   սիրտ-անոթային, արյունաստեղծման համակարգերի, լյարդի հիվանդություններ,
  7.  սեռական  հասունացման  շրջանում  հիպոթալամուս-հիպոֆիզային կենտրոնի տարիքային խանգարումներ,
  8.  դաշտանադադարի   շրջանում հիպոթալամիկ  կենտրոնների  ինվոլուցիոն վերկառուցման անլիարժեքություն:
  9.   օրգանիզմի ալկոհոլային, նիկոտինային թունվորում, թմրանյութերի օգտագործումը:
 Դաշտանային ֆունկցիայի խանգարումները ըստ կլինիկականդրսևորումների դասակարգվում են ՝
  1.    ամենոռեա-դաշտանի բացակայությունը 6 և ավելի ամիս,
  2.   փուլային խանգարումներ, որի ժամանակ դաշտանը փոխվում է հետևյալ կերպ.
1.    Արտազատվող արյան քանակի փոփոխություն
2.    Դաշտանի տևողության խանգարում՝
-ձգձգված դաշտան 6-7 օրից ավելի
-դաշտանի կարճացում 1-2 օր
            3. Դաշտանի ռիթմի խանգարում՝
                  -հաճախակի դաշտան, պարբերաշրջանը կարճ է 21 օրից,
                 – հազվդեպ դաշտան, պարբերաշրջանը 35 և ավելի օր
     3. Ցավոտ դաշտան
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook