Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Դափնու տերևի օգտակար և բուժիչ հատկությունները

Դափնու տերևներ կան գրեթե բոլորի խոհանոցներում և դրանք օգտագործում են սննդի մեջ դարեր շարունակ։ Դրանցից համեղ ուտեստներ կարելի է պատրաստել։ Դափնու տերևն օգտակար է ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում:

Այն պարունակում է եթերային յուղեր, օրգանական թթուներ, ինչպես նաև B, A, PP, C վիտամիններ: Այն նաև հարուստ է կալիումով, մանգանով, երկաթով, ցինկով, պղնձով: Չորացված վիճակում դափնու տերևը շարունակում է պահպանել օգտակար հատկությունները։

Fishki.net կայքը ներկայացրել է դափնու տերևի բժշկական օգտագործման եղանակներ։

Դափնու թուրմը սովորաբար օգտագործվում է օրգանիզմից անցանկալի աղերը դուրս բերելու նպատակով: Այս թուրմի մեջ առկա ակտիվ տարրերն ազդում են լեղապարկի քարերի, հոդերում աղերի կուտակման, ինչպես նաև խոլեցիստիտին հատուկ բորբոքումների վրա:

Դափնու տերևից թուրմ պատրաստելու համար պետք է 10-15 հատ տերևների վրա լցնել 300 մլ ջուր, եռացնել և եփել ցածր աստիճանի տակ 3-5 րոպե: Ստացված թուրմը լցնել թերմոսի մեջ, թողնել 4 ժամ, ապա քամել: Անհրաժեշտ է այն օրական երեք անգամ 1ճ/գ խմել։ Նման կուրսը պետք է տևի 3 օր: Ապա 2 շաբաթ դադար տալ և ցանկության դեպքում կրկնել:

Դափնու տերևը օգտագործվում է նաև շաքարախտի դեպքում։ Թուրմ պատրաստելու համար պետք է դափնու 10 տերևի վրա 3 բաժակ եռացրած ջուր լցնել։ Ցանկալի է այն պատրաստել ապակե կամ էմալապատ կաթսայում: Խառնուրդը պետք է թողնել, որ թրմվի 3 ժամ: Օրական 3 անգամ կես բաժակի չափով խմել՝ ուտելուց կես ժամ առաջ:

Դափնու տերևի օգտագործման ամենաօգտակար տարբերակներն են՝

1. Երեխաների կամ մեծահասակների մոտ առակա քնի խանգարումների դեպքում կարող եք դափնու տերևը ամրացնել բարձի որևէ հատվածի վրա և դա կօգնի որ քունը դառնա ավելի խորը: Դափնու բույրն օժտված է հանգստացնող հատկություններով, այն օգնում է ազատվել նյարդային լարվածությունից ու դյուրագրգռվածությունից:

2. Ոտքերի տհաճ հոտից ու առատ քրտնարտադրությունից ազատվելու համար,  կարող եք կիրառել դափնու տերևի թուրմով  ոտքի վանաններ: 25-ից 35 հատ դափնու տերևի վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր ու թողեք թրմվի մի քանի ժամ(3 ժամից ոչ պակաս):Պատրաստի թուրմը լցրեք   տաք ջրով տաշտակի մեջ  և 15 րոպե ոտքերը դրեք այդ ջրի մեջ:Ցանկալի է այդ պրոցեդուրան կրկնել 2 շաբաթ:

3. Բերանից եկող տհաճ հոտից ու լնդերի բորբոքումից  ազատվելու համար կարող եք օգտվել դափնու տերևից: Այն կարող եք կիրառել 2 տարբերակով. կարող եք բերանի խոռոչը օրական մեկ անգամ ողողել  նախորդ բաղադրատոմսի հիման վրա պատրաստված թուրմով   կամ  պարզապես ծամել 1 հատ դափնու տերև(որից հետո 30 րոպե ոչինչ չուտել):Համեմունքի մեջ առակ նյութերը պարունակում են հակասեպտիկ ու հակաբորբոքային հատկություններ:

4.  Տարածքի հոտազերծման համար

Դափնու տերևի թուրմն օգնում է ոչ միայն տարածքը ապահովել հաճելի բույրով, այլ նաև օգնում է պայքարել ախտածին բակտերիաների դեմ: Եռացրեք դափնու տերևները  մարմանդ կրակի վրա և այդ թուրմը դրեք սենյակում:

5. Այն շատ օգտակար է շաքարային դիաբետի, ռևմատոիդ արթրիտի և տուբերկուլոզի դեպքում:
Դափնու տերևի թուրմը պարունակում է արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնող, հակաբորբոքային  և իմունամոդուլացնող հատկություններ: Վերցրեք  10-ից 12 հատ միջին չափի դափնու տերև, 3 բաժակ ջուր և թողեք թրմվի 3 ժամ: Օրական 3 անգամ  ընդունեք 80-ից 120 մլ քամած թուրմից:

6. Պառկելախոցերի, քրտնախաշի և մաշկային այլ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ միջոց: Պատրաստեք արտաքին օգտագործման համար դափնու յուղ: Սրճաղացով մանրացրեք դափնու տերևներն ու մեկուկես մեծ գդալ լցրեք 200 մլ ֆիլտրացված բուսական յուղի մեջ(արևածաղիկի, եգիպտացորենի և դդմի) և թողեք թրմվի  մութ տեղում 7-ից 8 օր: Որից հետո քամեք յուղն ու  օրական մի քանի անգամ այն օգտագործեք վնասված մաշկի մշակման համար:

Նյութի աղբյուրը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook