Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Դեկորատիվ լողավազաններում չլողալ, կենդանիների չլողացնել. ԱՆ հորդորը

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է դեկորատիվ լողավազաններում չլողալ, կենդանիների չլողացնել. դրանք նախատեսված չեն լողալու համար, չեն վարակազերծվում, իսկ դա նշանակում է, որ կարող են բազմաթիվ վտանգավոր բակտերիաներ պարունակել:
Այդուհանդերձ, շոգ եղանակին ջրային այդ կառույցներում հատկապես երեխաների լողի դեպքերը կանխելու նպատակով նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին և համայնքապետարաններին՝ իրենց հերթին քայլեր ձեռնարկելու առաջարկով:
Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող բոլոր դեկորատիվ ջրավազանների մոտ տեղադրվել են մարդկանց լողալն ու կենդանիներին լողացնելը արգելող վահանակներ, պարբերաբար կատարվում է դրանց գույքագրում և փոխարինում նորերով:
Միաժամանակ, ընկերության կողմից ստեղծվել է շրջիկ խումբ, որը պարբերաբար հսկողություն է իրականացնում ջրավազաններում լողալը կանխելու ուղղությամբ և բացատրական աշխատանքներ է տանում այդ երևույթը վերացնելու նպատակով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook