Thursday, April 25, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դեղաբույսեր մազերի խնամքի համար

30379017

Մազերի աճի խթանման համար կարելի է օգտագործել հետևյալ դեղաբույսերից  պատրաստված եփուկները`

Պատատուկ- 1 ճաշի գդալ  բուսահումքը  10 րեպե եփել 1/2 լիտր ջրում, թրմել,քամել: Ամեն երեկո, մեկ ամիս անընդմեջ,  այդ եփուկով թրջված բամբակով  պետք է  թրջել մազարմատները և  մազերը:

Կուսարմատ սովորական- թարմ արմատները ճզմել, ստացված  հյութը քսել մազարմատներին:

Ջրկոտեմ-100գ. ջրկոտեմի տերևները, 100գ. եղինջի տերևները և 10գ. սագաթաթի արմատները մանրացնել: Ստացված բուսահումքին ավելացնել 1/2լիտր մաքուր սպիրտ: Լցնել ապակե տարայի մեջ: Թրմել 15 օր, օրը մի քանի անգամ թափահարելով: Ստացված թուրմը քամել և օգտագործել գլուխը լվանալուց հետո, բամբակի օգնությամբ քսել մազարմատներին:

Շնալեզու- թարմ արմատները  ծեծել մինչև խույս ստացվի: Խույսը քսել մազարմատներին, գլուխը փաթաթել թաղանթով և հաստ սրբիչով: Պահել 1 ժամ: Օգտագործել շաբաթը 3-4 անգամ, մեկ ամսվա ընթացքում:

1 ճաշի գդալ կեչու տերևների վրա լցնել 300 մլ. եռացրած ջուր, թրմել 2 ժամ: Քամել, ամեն անգամ մազերը լվանալուց հետո քսել մազարմատներին: Եփուկը լավ ազդեցություն է ունենում մազաթափման դեպքում:

 

 

Պատրաստեց`Ա.Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook