Դեղատնային երիցուկ
Բուրումնավետ, միամյա բույս է։ Երիցուկի ամենատարածված տեսակն է։
Հայկական տարանուններն են՝ օշոշ, հավածաղիկ, արգանդախոտ, խնծադեղ, կոկոռճիկ, կուծուռի, լալապնդիկ։
Բժշկության մեջ
Դեղատնային երիցուկը լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։
Բույսի պատրաստուկներն ունեն հանգստացնող, հականեխիչ, հակաբորբոքային, վարակազերծ հատկություն։ Բույսի եթերային յուղը լավացնում է շնչառությունը, լայնացնում գլխուղեղի անոթները:
Բույսի պատրաստուկներն օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների դեպքում, ընդգրկվում են դեղաբուսային փնջերի մեջ։
Սուր և քրոնիկ ստամոքսաբորբի, ստամոքսի խոցի, կոլիտի դեպքում կիրառվում է երիցուկի, վաղենակի, հազարատերևուկի խառնուրդը։
Դեղատնային երիցուկն ունի հարուստ քիմիական բաղադրություն։
Պարունակում է համազուլին, կադինեն , հանգստացնող բնույթի գլյուկոզիդ, կումարիններ, թթուներ (սալիցիլային, ասկորբինային, վալերիանի, նիկոտինի), շաքարներ , դառնանյութ, լորձ, բուսախեժ , սպիտակուցներ, քրտնամուղ, գլյուկոզիդ, քոլին , կվերցետին և ապիգենի ֆլավոններ, նա բույսին բնորոշ այլ նյութեր։
Նյութի աղբյուրը`http://aroxjblog.am/