Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԴԵՂՈՐԱՅՔՆ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԿԱՆԱՆՑ, ՔԱՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Հակադեպրեսանտները մի շարք բացասական կողմնակի ազդեցություններ են ունենում մարդկանց վրա: Ինչպես ցույց է տվել վերջին հետազոտությունը, այդ ազդեցությունը կարող է երևալ մեծավ մասամբ հղի կանանց վրա: Նման դեղերից բարձրանում է նրանց արյան ճնշումը, մեծանում է վաղաժամկետ ծննդաբերության վտանգը: Իսկ երեխաները բախվում են աճի խնդիրների հետ և նվազում է IQ ցուցանիշը:

Հարվարդի համալսարանի աշխատակիցները վերջերս հակադեպրեսանտները կապել են նաև վիժելու հավանականության, ինչպես նաև՝ աուտիզմի հետ: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, բուժաշխատողները քիչ են տեղեկացված ո՛չ միայն հակադեպրեսանտների, այլև ցավազրկողների առաջացրած վտանգների մասին, քանի որ դեղորայքի մեծամասնությունը փորձարկվում է տղամարդկանց վրա:

Բանն այն է, որ տղամարդիկ ամսական հորմոնալ փոփոխություններ չունեն: Դա հեշտացնում է հետազոտողների խնդիրը և արագացնում է շուկա դեղորայքի դուրս բերումը:

Ընդհանուր առմամբ, եթե կանայք ավելի շատ են տուժում դեղերից, դա նշանակում է, որ դեղորայքը չի փորձարկվել կանանց վրա, կամ էլ նրանց օրգանիզմն այլ կերպ է արձագանքում դեղորայքի ազդեցությանը։

#Onlineapteka

Leave a Reply

x Close

Like Us On Facebook