Friday, March 29, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դեմքը մաքրող դիմակ՝ փրփուրով

Դեմքը մաքրող դիմակ՝ փրփուրով

Դեմքի սև կետերից ազատվելու համար պատրաստեք հետևյալ դիմակը, որը  պետք է օգտագործել դեմքը գոլորշու վրա պահելուց հետո: Ոչ մեծ տարրայի մեջ սեղմեք մոտ երկու թեյի գդալ սովորական սափրվելու փրփուր: Վրան ավելացրեք մեկ թեյի գդալ ջրածնի պերօքսիդ, նույնքան կիտրոնի հյութ և ոչ մեծ պտղունց մանր աղ: Ամբողջը խառնեք, քսեք մաշկի պրոբլեմատիկ հատվածներին և զգուշորեն տրորեք մատների ծայրերով՝ առանց ուժեղ սեղմելու: 1-2 րոպեից լվացվեք սառը ջրով, դեմքը մշակեք ախտահանող լոսյոնով, որից հետո քսեք խոնավեցնող կրեմ:

Գազարով դիմակ

Քերիչով անցկացնել 2 գագար և վրան լցնել 2 ճ. գդալ օսլա, 1 ձվի դեղնուց։ Այս ամենը քսել դեմքին։ 20 րոպե հետո ցողել սկզբում տաք, ապա սառը ջրով: Այս դիմակը սնուցում է, թարմացնում և հարթացնում մաշկը։ Այն նախատեսված է բոլոր տիպի մաշկերի համար և կարելի է համեմատաբար հաճախակի կիրառել։

Դեմքը մաքրող և սնուցող միջոց

1.Կաթի մեջ թրջած հացը. մաքրում և սնուցում է մաշկը:

glicerinovaya-maska

2.Բամբակը թրջեք տաք ջրի մեջ, վրան գլիցերինի կաթիլներ ավելացրեք և դրանով մերսեք մաքուր մաշկը: Սնուցում և փափկեցնում է դեմքի մաշկը:

Տոնավորող մեղրով դիմակ

Հարկավոր է վերցնել 1 սպիտակուց, 1 թ գղալ մեղր և կիտրոնի հյութ։ Հարած սպիտակուցին ավելացնել մնացած բաղադրիչները։ Որպեսզի այն նոսր չստացվի, կարելի է ավելացնէլ վարսակաձավարի փաթիլներ։ Դիմակը պետք է հեռացնել տաք թրջոցով: Ցողելու ջրին կարելի է երիցուկի թուրմ ավելացնել։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook