Tuesday, April 23, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դեմքը մաքրող և սնուցող դիմակներ սև սուրճի մրուրից

 

imagesՄեկ ճաշի գդալ սուրճի մրուրին ավելացնել մեկ պտղունց աղ, նույնքան աղացած դարչին, մեկ ճաշի գդալ շաքարավազ, մեկ ճաշի գդալ բուսական յուղ: Զանգվածը լավ խառնել եւ մերսելով տարածել դեմքի  մաշկին: Լվանալ տասը րոպեից: Հրաշալի դիմակ է հատկապես չոր մաշկի համար:

Այս երկու բաղադրիչները`մեղր – 1 թեյի գդալ և սև սուրճ – 1 թեյի գդալ խառնել իրար և քսել դեմքին: Մատների օգնությամբ մերսել դեմքը 1-3 րոպե և 15-20 րոպե անց լվանալ: Սկրաբ-դիմակը դեմքը մաքրում է մահացած բջիջներից, վերացնում է կնճիռները և թարմ տեսք հաղորդում:

Կես ճաշի գդալ սուրճի մրուրին խառնել մեկուկես ճաշի գդալ յուղային կաթնաշոռԽառնուրդը քսել դեմքին եւ թեթեւ մերսել մի քանի րոպե: Դիմակը  թողնել տասը րոպե, որից հետո լվանալ տաք ջրով:

Սուրճի փոքրինչ ջրիկ նստվածքը խառնեք  1 թեյի գդալ ալյուրի աստիճան փոշիացված ընկույզի skrab-kofe-3հետ: Լավ խառնեք, ապա նուրբ հարվածային շարժումներով քսեք դեմքին: Պահեք 10-15 րոպե, լվացվեք գոլ ջրով:

Սուրճի խյուսին ավելացնել 1 թեյի գդալ զեյթունի ձեթ, մի պտղունց աղ, դարչին և քրքում: Դեմքը տրորել մերսող շարժումներով և լվանալ սառը ջրով: Այս դիմկանը դեմքը մաքրում է թեփոտվածությունից:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook