Thursday, April 18, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

ԴԵՄՔԻ ԽՆԱՄՔ

Դեմքի խնամքը թերի է, եթե այն մաքրելուց հետո չի օգտագործվում սնուցող ևԽոնավեցնող կրեմներ: Պետք է ընտրել Ձեր դեմքի մաշկին և տարիքին համապատասխան սնուցող և խոնավեցնող կրեմներ:Երիտասարդ մաշկի համարհարմար է օգտագործել թեթև գել և կրեմ խոնավեցնողհատկությամբ:Մեծահասակների համար հարմար են ավելի հագեցված և սնուցող կրեմները: Կրեմը դեմքին պետք է քսել բարակ շերտով, կատարել մերսում: Եթե կրեմը մերսելուց հետո լրիվ չի ներծծվել, այն կարելի է չորացնել անձեռոցիկի օգությամբ:

Կրեմ ընտրեք Ձեր մաշկին համարատասխան:

Ցանկացած կրեմ օգտագործելուց բացի ,շատ կարևոր է, որ շաբաթը երկու անգամ դնել  մաշկը սնուցող դիմակ: Դիմակներ կարելի է պատրաստել տնային պայմաններում,որոնք տալիս են հրաշալի արդյունք:

Դիմակ ձվի դեղնուցով- այն հարուստ է  A,D, B2, B6 և այլ վիտամիններով,որոնք շատ կարևոր են դեմքի մաշկի համար:Դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է` 1 ձվի դեղնուցին խառնել  1ճաշի գդալ մեղր և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ:Դիմակը քսել դեմքին, 15-20 րոպե հետո լվանալ գոլ ջրով:Այս դիմակը ունի  մաշկը ձգող և խոնավեցնող հատկություն:

 Ելակի դիմակ- ”Ելակը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օրգանիզմը պահում են երիտասարդ” – մի քանի ելակ տրորել 1ճաշի գդալ վարսակի ալյուրի հետ:Դիմակը պահել դեմքին 5-10 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով:

Զգայուն մաշկի համար հարմար է կարտոֆիլի դիմակը,որից հետո մաշկը դառնում է նուրբ,իսկ մանր կնճիռները հարթվում են:Եփած կարտոֆիլին ավելացնել  ձվի դեղնուց և կաթ: Ստացված խույսը դնելդեմքին: 20 րոպե հետո լվանալ գօլ ջրով:

 Եփեք կարտոֆիլը և տրորեք թթվասերի հետ այնքան, մինչև փափուկ զանգված ստանաք: Քսեք այն դեմքին և վզին, թողեք մինչև 15 րոպե: Լվացեք գոլ ջրով:

Եփեք կեղևով կարտոֆիլը, անցկացրեք քերիչի մանր անցքերով: Մի ճաշի գդալ կարտոֆիլին ավելացրեք 1 ձվի սպիտակուց, 1 ճ. գդալ կաթ և 1թ. գդալ բուսական յուղ: Այս ամենը խառնեք և ստացված զանգվածը քսեք դեմքին: Թողեք այդպես 15 րոպե, որից հետո լվացեք գոլ ջրով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook