Thursday, April 25, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դեմքի մաշկը փափկացնող, ձգող և տոնուս բարձրացնող դիմակներ մեղրով

Փափկացնող դիմակ

Փափկացնող դիմակը պատրաստվում է մի քանի կաթիլ գլիցերինով, 1ճ. գդ. հեղուկ օճառով և 50 գր. մեղրով։ Դիմակը պետք է զգուշությամբ քսել մաշկին և հինգ րոպե անց լվանալ սառը ջրով։

529280Ձգող դիմակ

Հարեք ձվի սպիտակուցը (մինչև փրփուր կառաջանա), ավելացրեք 2 գդալ կոշտ աղացած ալյուր և մեկական ճաշի գդալ գլիցերին և մեղր։ Դիմակն առատորեն քսեք դեմքին և պահեք 15 րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով։ Այս դիմակը ոչ միայն մաշկն է առաձգական դարձնում, այլև նվազեցնում է ծակոտիները և կանխում մաշկի վաղաժամ ծերացումը։

Տոնուս բարձրացնող դիմակ մեղրով և վարունգով

Բլենդերի մեջ հարեք մի մեծ վարունգ՝ մինչև խյուսի տեսք ստանալը։ Մառլյայի միջոցով առանձնացրեք վարունգի հյութը`որը  կարելի օգտագործել որպես լոսյոն, իսկ խյուսը խառնեք մի քանի թեյի գդալ թանձր մեղրով։ Ստացված զանգվածը դրեք սառնարանի մեջ։ Շաբաթական երկու անգամ դիմակը քսեք դեմքին և պարանոցի հատվածը: Չորանալուց հետո դիմակը կարելի է մաքրել վարունգի հյութի մեջ ընկղմված բամբակով։

1 հատ ձուն ու 1 թեյի գդալ մեղրը խառնել և քսել նախորոք մաքրած դեմքի մաշկի վրա: Այս դիմակն առավել օգտակար է պարանոցի և կրծքավանդակի համար:Այս դիմակը ունի թարմեցնող և տոնուսը բարձրացնող ազդեցություն: Այն ակնհայտ հարթեցնում է մաշկն ու սնուցում է   վերնամաշկն այնպիսի  օգտակար նյութերով ինչպիսիք են  ռիբոֆլավինը, А, В վիտամիններն ու բիոտինները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook