Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունՆորություններSEO

Դերմատիտի առաջացման հիմնական պատճառները, ախտանշանները, ախտորոշումն ու անհրաժեշտ սննդակարգը.tert.am

Այս  մասին հաղորդում է  tert.am-ը: Այսօր ատոպիկ դերմատիտով տառապում է երկրի բնակչության մոտ 40%-ը, իսկ ծնողներն ավելի ու ավելի հաճախ են բախվում այս հիվանդության հետ։ Որո՞նք են դերմատիտի առաջին ախտանշաներն ու ինչպե՞ս օգնել փոքրիկին։

Հիվանդության առաջին նշանները

Ատոպիկ դերմատիտը քրոնիկ ալերգիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին ամիսների ընթացքում։ Հաճախ այն արտահայտվում է այտերի ու կզակի հատվածում ցանի տեսքով։ Ոմանց մոտ դերմատիտն արտահայտվում է ճաքերի, թեփոտության, կարմիր ցանի տեսքով, իսկ ոմանց մոտ՝ բորբոքումների։ Բոլոր դեպքերն ել շատ տհաճ են և ուղեկցվում են քորով, որն ավելի շատ անհանգստացնում է գիշերը։ Ժամանակի ընթացքում դերմատիտն ի հայտ է գալիս նաև մարմնի այլ հատվածներում և ցանը կարող է նկատվել երեխայի թևերի և ոտքերի ծալքերի հատվածում, պարանոցին և կրծքավանդակին։ Հաճախ նաև նկատվում է չորություն բերանի և աչքերի շուրջ, իսկ երեխայի մաշկը կոշտանում է։

Ամենակարևորը կանխարգելիչ միջոցներն են

Ամենակարևորը, որ կարող են անել ծնողներն իրենց երեխաների համար, ալերգիկ հակումների դեպքում գրգռիչ գործոններից խուսափելն է։

Կրծքով կերակրելու դեպքում անհրաժեշտ է սննդակարգից հանել ալերգիա առաջացնող ցանկացած մթերք։ Դրանով դուք կարող եք զգալիորեն նվազեցնել երեխայի մոտ ատոպիկ դերմատիտի առաջացման վտանգը։

Դերմատիտի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ ցանի պատճառները պարզելու համար։

Առայժմ ատոպիկ դերմատիտի մեկընդմիշտ բուժման միջոց չկա, իսկ այս հիվանդության հետևանքները, ցավոք, կարող են հանգեցնել էլ ավելի լուրջ հիվանդությունների։ Սակայն ատոպիկ դերմատիտն ունի 2 «դրական» կողմ։ Առաջին հերթին կարելի է խուսափել դերմատիտի առաջացումից՝ երեխայի սննդակարգին ու ապրելակերպին հետևելով, և երկրորդ՝ հիվանդության առկայության դեպքում, դրա առաջացման պատճառներ պարզելով, կարելի է հեշտությամբ վերահսկել այն։

Ախտորոշումը

Եթե երեխայի մոտ արդեն նկատվում է մաշկի ալերգիկ ցան, անհրաժեշտ է պարզել դրա առաջացման պատճառները։ Կարելի է արյան միջոցով կատարել ախտորոշում. սա այսօրվա դրությամբ ախտորոշման ամենավստահելի և ժամանակակից միջոցներից մեկն է։

Անալիզի արդյունքներով որոշվում են երեխայի արյամ մեջ հատուկ Е հակամարմիններ (IgE) և G հակամարմիններ (IgG), որոնցից առաջինները պատասխանատու են ալերգիկ ռեակցիաների առաջացման համար, իսկ երկրորդների միջոցով որոշվում են դրանց առաջացման պատճառները։

Անհրաժեշտ է պահել համապատասխան օրագիր, որում կարվեն գրառումներ երեխայի սննդակարգի վերաբերյալ։ Այդպես հնարավոր կլինի հասկանալ, որ մթերքն է հանդիսանում քորի և կարմրածության պատճառը։

Սննդակարգը

Կաթից ալերգիա ունեցող երեխաների համար գոյություն ունեն սոյայից ստացված հատուկ խառնուրդներ, որոնք չեն պարունակում կովի կաթի սպիտակուցներ և լակտոզա։ Այդ խառնուրդները կարելի է տալ երեխաներին սկսած 6 ամսականից։

Երեխայի սնունդը պետք է հարստացնել պրեբիոտիկներով և պրոբիոտիկներով, որոնք դրական ազդեցություն են ունենում աղիների միկրոֆլորայի և իմունային համակարգի ձևավորման վրա։

Կողմնակի սնունդն անհրաժեշտ է տալ աստիճանաբար։ Չի կարելի միանգամից մի քանի նոր մթերք ներառել երեխայի սննդակարգ։ Չի կարելի տալ մրգային կամ հատապտղային խառնուրդներ (առավել ևս թարմ)։ Անհրաժեշտ է սկսել հյութերից և խյուսերից՝ թույլ տալով երեխային աստիճանաբար ծանոթանալ յուրաքանչյուր մթերքին և ուշադիր հետևելով նրա արձագանքին։

Պետք չէ ձմռանը երեխային չափից դուրս շատ ցիտրուսային մրգեր տալ, քանի որ դրանք բոլորն էլ կարող են ուժգին ալգերգիայի առաջացման պատճառ դառնալ։

Պետք է նաև հիշել, որ մրգերի գույնը չի կարող կապ ունենալ ալերգիաների առաջացման հետ, ուստի մի բաժանեք մրգերը «վտանգավորների» (կարմիրներ, նարնջագույններ) և «անվտանգների» (կանաչներ)։

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook