Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դիմակներ նարդոսի յուղով

Այսպիսի դիմակը սնուցող արդյունք ունի, հիանալի փափկեցնում է ձեռքի մաշկը և դրան առողջ տեսք հաղորդում: Պատրաստման համար անհրաժեշտ է 4 ճ/գ դեղձի յուղը լավ հարել, ավելացնել 2 ճ/գ մանրացրած մելիս և 5 ճ/գ նարդոսի յուղ: Այս ամենը լավ խառնել, քսել մաքուր և մի քիչ խոնավ ձեռքերին, թողնել 30 րոպե, հետո լվանալ:

Ա. Ամասիացին նարդոսի բուժիչ հատկությունների մասին գրել է. «Եզնախոտ, աստուխոտոս, հուսամ, փաղանգամուշկ, լվացուկ, խուզամի։ Օժտված է փափկեցնող ու բացող հատկությամբ, ամրացնում է նյարդերն ու մաքրում է ուղեղը։ Օշարակը կօգնի ընկնավորության ու մելանխոլիայի դեպքում, կամրացնի զգայության օրգանները, կկանխի ծերացումը, կսրի բանականությունը։ Կօգնի նաև որովայնի խոռոչում գտնվող օրգանների հիվանդությունների, ինչպես նաև` զանազան ոսկրացավերի դեպքում։ Դրա ընդունման չափաբաժինը 6 գրամ է»։

1397675347_3

Նարդոսի եթերային յուղն ազդեցիկ հակաալերգիկ միջոցներից մեկն է։ Այն ուժեղացնում է այլ դեղամիջոցների (բուրումնավետ յուղերի) բուժիչ ազդեցությունը։ Կարելի է առանց բուսայուղի հետ խառնելու` քսել մաշկին։ Լավացնում է մարսողությունը, օգտակար է բրոնխների ասթմայի դեպքում։ Կախված ալերգիկ ռեակցիայի բնույթից` օգտագործվում է լոգանքի, թրջոցի, ինհալացիայի կամ լոսյոնի մեջ։ Անփոխարինելի միջոց է սթրեսի պատճառով առաջացած ալերգիկ ռեակցիայի դեպքում։

Այս միջոցը շատ հարմար է շատ չոր մաշկ ունեցողներին: Դիմակն այսպես է պատրաստվում. 4 թ/գ մաքուր մեղրը խառնել 15 գրամ մանրացրած չոր նարդոսի և 4 թ/գ նարդոսի յուղի հետ: Խառնուրդը պետք է փոքր-ինչ տաքացնել գոլորշու վրա, քսել մաքուր մաշկին և 20 րոպե անց լվանալ տաք ջրով:

Բուժիչ դիմակ

Դիմակը կօգնի պայքարել գրգռված և խնդիրներ ունեցող մաշկի դեմ: Այն պատրաստելու համար անհրաժշտ է խառնել 1 թ/գ նարդոսի յուղը, 1 ճ/գ լորենու մեղրը: Խառնուրդը մի փոքր տաքացնել թույլ կրակի վրա և ավելացնել 2 ճ/գ կաթ և 1 ճ/գ չոր, մանրացրած երիցուկ: Դիմակը տաք վիճակում քսել ձեռքերին, փաթաթել պոլիէթիլենային տոպրակով և պահել 20 րոպեից ոչ պակաս: Լվանալ և սնուցող կրեմ քսել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook