Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դիմակներ սև կետերի դեմ

Սոդայով մաքրող դիմակ

Դեմքի աղտոտված ծակոտիները և սև կետերը լավ մաքրում են սոդայով միջոցները:  Այս դիմակը ցանկալի չէ օգտագործել մարդկանց, ովքեր մաշկի վրա բշտիկներ և բորբոքային երևույթներ ունեն:

Կես թեյի գդալ սոդան պետք է խառնել նույն քանակությամբ մանր աղի հետ: Դեմքը պետք է շատ տաք, գրեթե եռման ջրով շփել, նույն ջրի մեջ թրջեք նաև բամբակի կտորը: Պատրաստված սոդայի և աղի խառնուրդից մի պտղունց ցանեք բամբակի վրա և զգուշությամբ քսեք խոնավ մաշկին, հատկապես այն տեղերը, որտեղ կան սև կետեր: Մաշկը պետք չէ ուժեղ տրորել, սահմանափակվեք թեթև, մեղմ շփումներով: Հետո լվացվեք ավելի սառը ջրով և դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Այդպիսի դիմակ խորհուրդ է տրվում օգտագործել ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ:

Սպիտակուցային մաքրող դիմակ

Egg-mask-e1340486360778

Ձվի մեկ  սպիտակուցին ավելացրեք մեկ ճաշի գդալ շաքար և լավ հարեք մինչև լուծվի: Պատրաստված դիմակի կեսը քսեք դեմքին և թողեք մինչև լրիվ չորանա: Հետո վրայից քսեք դիմակի մնացած մասը և մատներով ու ափերով ինտենսիվ թափահարեք ամբողջ դեմքի մակերեսը:

Վերջում դիմակը լվացեք սառը ջրով և դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Սև կետերից ազատվելու համար այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական մի քանի անգամ: Եթե մաշկը չոր է, քսեք այն միայն սև կետերի շրջանում: Շատ յուղոտ մաշկի դեպքում կարելի է դիմակը քսել ողջ դեմքին:15273

Բուսական դիմակ սև կետերի դեմ

Մեկ ճաշի գդալ կտավատի սերմը խառնեք կես ճաշի գդալ չորացրած երիցուկի ծաղիկների հետ: Մանրացրեք ստացված բուսական խառնուրդն՝ օրինակ սրճաղացում կամ հավանգում, և վրան լցրեք ոչ մեծ քանակությամբ եռացրած ջուր՝ այնպես, որ ձևավորվի խիտ զանգված: Պինդ փակեք կափարիչով և թողեք 25-30 րոպե: Ապա ստացված զանգվածը հաստ շերտով քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ երևում են սև կետերը: 20-25 րոպեն լրանալուն պես լվացվեք սկզբից տաք, հետո սառը ջրով:

Դեմքի վրա սև կետերից ազատվելու համար կատարվող ցանկացած գործողությունից հետո լավ կլինի նաև մաշկը մաքրեք ջրի և կիտրոնի հյութի հետ խառնած գլիցերինով. 2 ճաշի գդալ գլիցերինը խառնեք 4 ճաշի գդալ մաքուր եռացրած ջրի կամ հանքային ջրի հետ և ավելացրեք 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ: Դա նպաստում է ոչ միայն դեմքի մաշկի խոնավեցմանը, այլև մնացած կոմեդոնների գունաթափմանն ու լուծմանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook