Tuesday, April 23, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դիմակ լայն ծակոտիներով դեմքի մաշկի համար

Լայն ծակոտիներով, թառամած և թուլացած դեմքի մաշկի  համար սպիտակուցակիտրոնային դիմակ։

Ապակե ամանի մեջ հարած֊փրփրացրած մեկ սպիտակուցին ավելացնել 10-20 կաթիլ կիտրոնաթթվի հյութ, 2-3 կաթիլ մենթոլի յուղ և անընդհատ խառնելով՝ 1/2 թեյի գդալ տալկ, մինչև  խյուս ստանալը։ Եթե մաշկը չոր է, նախքան դիմակը դնելը՝ դեմքին և պարանոցին պետք է քսել ճարպոտ և սնուցող քսուք։ Հենց որ դիմակը չորանա, դրա ազդեցությունը ուժեղացնելու համար հարկավոր է քսել երկրորդ և երրորդ շերտը՝ հատկապես այնտեղ, որտեղ կան առավել արտահայտված կնճիռներ` կոպերը թողնելով ազատ։ 20-30 րոպե հետո դիմակը հանել տաք ջրում թրջած սրբիչով։ Վերջում դնել մի քանի սառը կոմպրեսներ։

Տնական շոռով դիմակ

Երկու ճաշի գդալ թարմ շոռին (աղազուրկ) խառնել 1/2 թեյի գդալ ջրիկ մեղր, 1/2 ձու և խառնուրդը հարել մինչև փրփրի։ Քսել դեմքին, պարանոցին և աչքերի ու շրթունքների շուրջը դնել երկրորդ շերտը։ 20 րոպե հետո տաք ջրով դիմակը մաքրել և դնել երկու սառը կոմպրես։.

-Կարտոֆիլով  դիմակ չոր մաշկի համար

կարտոֆիլը կաթի հետ եփեք, խյուս պատրաստեք: Սկզբում կարտոֆիլը լվացեք, կեղևով եփեք, ապա մաքրեք կեղևը և կաթի մեջ լուծեք այն: Ստացված խյուսից 1 ճաշի գդալով վերցրեք և խառնեք 1 ձվի դեղնուցի, 1 թ/գ մեղրի և 1 ճ/գ բուսական յուղի մեջ, լավ տրորեք: Այնուհետեւ,  1 թ/գ գլիցերինը լուծեք 2 ճ/գ գոլ ջրի մեջ, և դա լցրեք վերոնշյալ` կարտոֆիլով  պատրաստված զանգվածի վրա: Կրկին ամբողջը լավ խառնեք և քսեք դեմքին, պարանոցին: Պահեք 15 րոպե, ապա լվացեք ոչ շատ տաք ջրով:

 Կեֆիրով դիմակ յուղոտ մաշկի համար

Սև կետերի դեմ  ժողովրդական միջոց է սովորական կեֆիրը, որն ունակ է լուծել մաշկային ճարպը, իր մեջ պարունակվող թթուների օգնությամբ: Պարզապես քսեք այն դեմքին և լվացեք 15-20 րոպեից: Խորհուրդ է տրվում յուղոտ և կոմբինացված մաշկի դեպքում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook