Friday, April 19, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դիմակ յուղոտ մաշկի համար

Նռան կեղևը մանրացրեք քերիչով, իսկ հատիկներից ստացեք մեկ ճաշի գդալ հյութ: Խառնեք իրար և ավելացրեք մեկ հարած սպիտակուց: Քսեք դեմքին և թողեք 15 րոպե, որից հետո լվացեք գոլ ջրով:

 

file_11772_5482727

Ճարպոտ մաշկը մաքրելու, կամ կոմբինացված մաշկի ճարպոտ հատվածները սնուցելու-մաքրելու համար կավից պատրաստված դիմակների մեջ գլիցերին ավելացրեք: Կես թեյի գդալ գլիցերինը լցրեք 2 ճ/գ գոլ ջրի մեջ, ավելացրեք նույնքան  կավ, լավ խառնեք, որպեսզի միատարր զանգված դառնա: Քսեք դեմքին, պահեք 10-15 րոպե, լվացեք գոլ ջրով:

Մեղրակիտրոնային դիմակ` լայն ծակոտիներով, թառամած և թուլացած դեմքի մաշկի դեպքում 

med-i-limon

1 թեյի գդալ ջրիկ մեղրին ավելացրեք 30-40 կաթիլ կիտրոնի հյութ և մոտավորապես մեկ ճաշի գդալ սպիտակ կավ։ Կարելի է ավելացնել նաև քիչ ջուր՝ մինչև թանձր խյուս ստանալը, որը պետք է քսել դեմքին և պարանոցին։ 25-30 րոպե հետո դիմակը հանել գոլ ջրով, որից հետո մի կտոր կիտրոնով տրորեք մաշկը։ Այս դիմակից հետո  պետք է դնել մի քանի սառը կոմպրեսներ։

 

scorus_de-munte

– Մաքրող և սնուցող, խոնավացնող լոսյոն` բոլոր տիպի մաշկերի համար: Հավասար քանակությամբ միմյանց խառնեք երիցուկի, դաղձի տերևները, կիտրոնի չորացրած կամ թարմ կեղևի քերուկը, արոսենու պտուղը: 2 ճաշի գդալ այդ զանգվածի վրա 1 բաժակ եռացրած ջուր լցրեք և թույլ կրակի վրա եռացրեք 25-30 րոպե: Կրակից վերցրեք, կափարիչով ծածկեք այն, թողեք սառչի: Քամեք, վրան 1 ճ/գ օղի ավելացրեք և 1 ճ/գ գլիցերին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook