Thursday, March 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դիմակ չոր և կոշտ մաշկի համար

Դիմակ չոր և կոշտ մաշկի սնուցման համար

2 ճաշի գդալ  կանաչ ոլոռի ալյուրը խառնել 2 ճաշի գդալ կաթի շիճուկի հետ: Ստացված խյուսը քսել դեմքին, թողնել մինչև լրիվ չորանա այն և հետո նոր լվանալ: Օգտագործել բնական սնուցիչ քսուք: Դիմակը մաշկը սնուցում, փափկեցնում և հարթեցնում է:

Ձվի սպիտակուցով և հալվեով դիմակ

67714219

Մեկ հում ձվի սպիտակուցին ավելացրեք երկու թեյի գդալ կիտրոնի և նույնքան հալվեի (алоэ) տերեվներից քամված հյութ: Լավ  հարեք հարիչով, որից հետո խյուսի կեսը քսեք մաքուր մաշկին՝ այն հատվածներին, որտեղ կան սեվ կետեր: Երբ դիմակն ամբողջովին չորանա, վրայից քսեք մնացած մասը: 10-15 րոպեից լվացվեք սառը ջրով:

Մաքրող սկրաբ սև կետերից ազատվելու համար

DIMAK_VARSAKOV

Մաքրող սկրաբի համար ձեզ պետք կգան մեկ թեյի գդալ մանրացրած վարսակի փաթիլներ, կես թեյի գդալ մանր աղ, մեկ թեյի գդալ սուրճի մրուր, որը մնացել է սուրճը խմելուց հետո, և նույնքան մանրացրած լոբի: Բոլոր այս բաղադրամասերը խառնեք կես ճաշի գդալ թթվասերի հետ, և ստացված սկրաբով լավ մշակեք դեմքի այն հատվածները, որտեղ կան սև կետեր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook