Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Դիմային նյարդի (n. facialis) ախտահարման նշանները

Դիմային նյարդի ախտահարման հետևանքով նույն կողմում առաջանում է դիմախաղի մկանների պարալիզ: Դեմքի ախտահարված կեսն անշարժ է, դիմականման:  Ճակատային և քիթ-շրթունքային ծալքերը հարթված են, ակնաճեղքը լայնացած, բերանի անկյունը՝ կախ ընկած: Առողջ կողմի մկաններն իրենց կողմն են ձգում բերանը:   Ախտահարման կողմում ճակատը կնճռոտելիս ծալքեր չեն առաջանում:
Հիվանդին չի հաջողվում փակել աչքը:   Այն մնում է բաց և հաճախ ուղեկցվում է արցունքահոսությամբ: Աչքերը փակելու փորձ կատարելիս ախտահարման կողմում ակնագունդը շրջվում է դեպի վերև ”Բելի ֆենոմեն”: Աչքի շրջանաձև մկանի մասնակի  անբավարարության ժամանակ հիվանդն ի վիճակի է փակել աչքը, սակայն թարթիչները չեն ընկղմվում կոպերի մաշկային ծալքերի մեջ և մնում են ցցված: Անհնար է փակել տուժած աչքը՝առողջը թողնելով բաց վիճակում:  Այտերն ուռեցնելիս օդը բերանի պարալիզված անկյունից դուրս է գալիս պասիվ կերպով ՝  շնչառությանը համընթաց ”առագաստի ախտանիշ”: Սա պայմանավորված է բերանի շրջանաձև մկանի պարլիզով:  Մկանի պարեզի դեպքում հիվանդը կարողանում է այտերն ուռեցնել, սակայն ախտահարման կողմում երկար չի տևում, և այտի վրա  գործադրած թեթևակի ճնշումից օդն անմիջապես դուրս է գալիս բերանի անկյունից:  Հիվանդը  դժվարանում է սուլել, փչել, խոսել:  Ուտելու ընթացքում  թշի և ատամնաշարի արանքում մնում են սննդի մնացորդներ, որոնք հիվանդը տեղաշարժում է լեզվի օգնությամբ: Երբեմն հեղուկ սնունդը և թուքը ծորում են բերանի անկյունից:
Դիմային նյարդի ախտահարման ժամանակ դիմախաղի մկանների պարալիզին կարող են միանալ այլ խանգարումներ, որոնք պայմանավորված են տարբեր մակարդակներում հարակից նյարդային գոյացությունների ախտահարման ընդգրկմամբ:neyropatiya-licevogo-nerva-1
Դիմախաղի մկանների պարալիզը հաճախ ուղեկցվում է դեմքի կողմնային երեսի, ականջի և պտկաձև ելունի ցավերով: Ավելի հաճախ դիմային նկարդը ախտահարվում է ,, նևրիտ, նևրոպաթիա,, ֆալոպյան խողովաում և դրանից դուրս: Հիմնական պատճառներն են միջին ականջի բորբոքում, մասոիդիտ, վիրուսային վարակներ, պարոտիտ, քունկոսկրի բրգի կետրվածք:  Նյարդը կամ ճյուղերը հաճախ են վնաասվում  հարականջային թքագեղձի  ուռուցքի վիրահատության ժամանակ:
Ոսկրային խողովակում, հատկապես ծնկային գհանգույցի շրջանում , դիմային նյարդի ախտահարումները հաճախ բարդանում են դիմախաղի մկանների կոնտրակտուրաններով, որը առաջանում է  ծայրամասային պարեզից 2-3 ամիս անց՝ շարժողական գործառույթի ոչ լրիվ վերականգնման ֆոնի վրա: Ուղեկցվում է դեմքի  շրջանում ձգվածության տհաճ զգացողությամբ, որին նպաստում են ցուրտը հուզումները, մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Ախտահարման կողմում դիմախաղի մկանների պարեզի հետ միասն հայտնաբերվում են հակառակ նշաններ՝ ակնաճեղքի նեղացում, արտահայտված քիթ-շրթունքային և ճակատային ծալքեր, առանձին պարետիկ մկանների սպասզմատիկ կծկումներ: Դեմքը թեքում է ոչ թե առողջ կողմ , այլ ախտահարման կողմը: Որևէ մկանի կամային կծկումն առաջ է բերում տվյալ նպատակային  շարժման հետ կապ չունեցող մկանի ակամա կծկում: Օրինակ՝ թշերն ուռեցնելիս նեղանում  է  նույն կողմի ակնաճեղքը:

       Հիվանդի հետազոտման կարգը
Անհամաչափության հայտնաբերման համար հիվանդին առաջարկվում է կատարել դեմքի տարբեր շարժումներ՝ փակել աչքերը, կնճռոտել ճակատը, հոնքերը վեր բարձրացնել, ուռցնել այտերը, քիթը վեր քաշել, ծնոտներն ամուր սեղմել և միաժամանակ ցույց տալ ատամները, ժպտալ:
Ուշադրություն պետք է դարձնել՝ աչքի լորձաթաղանթի վիճակին ՝աչքի չորություն, արցունքահոսություն, ձայնի ընկալման առանձնահատկությանը, համի զգացողությանը և այն:

Նյութը պատկանում է aroxjblog.am կայքին

Leave a Reply

x Close

Like Us On Facebook