Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Եղինջը որպես դեղաբույս

 Եղինջի տերևներում հայտնաբերված են վիտամիններ՝ K, C (մինչև 269 մգ %), B խումբ, կարոտին, կարոտինոիդներ, պանտոտենաթթու, ինչպես նաև մրջնաթթու, քլորոֆիլ (մինչև 5%), դաբաղանյութեր (2 %-ից ավելի), խեժ, պրոտոպորֆիրին, կոպրոպորֆիրին, սիտոստերին, գլիկոզիդ, ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու, ացետիլխոլին, հիստամին, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան, ալյումին, վանադիում և այլն։ Պտուղները պարունակում են մինչև 32,5% ճարպայուղ։ Բույսի մատղաշ տերևները 2 անգամ ավելի շատ վիտամին են պարունակում, քան հաղարջի պտուղները, իսկ կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին և չիչխանի պտուղներին։

Yeghinj-3

Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Դեռևս Դիոսկորիդը և Պլինիոսը նշել են նրա արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին։ Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Հունդը անճիրա անվան տակ օգտագործել է արյունախխման վերացման, խուխը ջրիկացնելու, բարակ աղիները մաքրելու, երիկամային քարային հիվանդության և միզապարկի ցավերի բուժման նպատակով։ Նշել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։

Առնոլդ Վիլլանովցու տվյալներով, մեղրի հետ խառնած եղինջի սերմերը քնաբեր են, դադարեցնում են փսխումը, վերացնում աղեխիթը, հազը, բուժում խոցերը, հոդաբորբը և շնչական օրգանների ցրտառական հիվանդությունները։ Բժիշկ Ռեստին Պետրոսյանի տվյալներով եղինջի տերևը դեղ է համարվում կարկամյալ անդամի, հոդացավության, կաթվածի ժամանակ, զարթնեցնում է ջղերն ու թմրած երակը և միանգամայն հեղաշրջում է արյունը, տրվում է նաև փսխման և շնչարգելության ժամանակ։

Բույսից ստացվող քլորոֆիլն օգտագործվում է դեղագործության մեջ, սննդի և պարֆյումերիայի բնագավառում։ Ցողուններից պատրաստում են բարձրորակ թել, թուղթ և պարան, տերևներից՝ կանաչ, իսկ կոճղարմատից՝ դեղին ներկ։

Դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր, հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում։ Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ։ Այն պահում են տուփերի մեջ, 2 տարի տևողությամբ։ Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ։ 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք։

file_13492_736065Եղինջ- 4 թեյի գդալ չորացրած  և մանրացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել, քամել: Խմել 1 օրվա ընթացքում: Օգտագործել` աթերոսկլերոզի, բրոնխիտի դեպքում:

Եղինջ– 8 թեյի գդալ չորացրած և փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել մի քանի ժամ, քամել: Այդ լուծույթով թրջոց դնել: Օգտագործել` այրվածքի դեպքում:

Եղինջ– խմել եփուկը` լուծի, ջրգողության, փորկապի դեպքում:

Եղինջի սերմերը խառնել   քիշմիշի, թզի, նուշի, ընկույզի և օշինդրի հետ: Խառնուրդը մանրացնել: Բուսահումքից պատրաստել թուրմ և խմել: Օգտագործել հազի դեպքում:

Եղինջն ու լոշտակը փոշիացնել, լառնել միմյանց հետ, վրան ավելացնել մեղր և օգտագործել` հիստերիայի դեպքում:

Եղինջի, կեչու տերևները, օրոճի, եռագույն մանուշակի վերգետնյա հատվածը 25-ական գ, փոշիացնել և խառնել միմյանց հետ: 1 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել 15 րոպե: Քամել, օգտագործել մեկ օրվա ընթացքում հոդաբորբի դեպքում:

krapiva

 

Եղինջ– 100 գ. տերևները լցնել 0.5 լ. ջրի մեջ, ավելացնել 0.5 լ. քացախ: Թողնել մնա 4 ժամ, ապա եփել 30 րոպե: Քամել և այդ լուծույթով լվանալ մազերը: Օգտագործել մազաթափության դեպքում:

1 ճաշի գդալ եղինջի փոշիացրած տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել մինչև գոլանա: Մազերը լվանալուց հետո, այդ թուրմով թրջել մազարմատները առանց տրորելու: Օգտագործել 1-2 շաբաթը 1 անգամ: Օգտագործել`մազերը թեփոտվելու դեպքում:

Եղինջ– խմել հյութը` միզամուղ միջոց:

Եղինջի փոշիացրած տերևները խմել ջրի հետ: Օտագործել 1 ամիս` նյութափոխանակության խանգարման դեպքում:

Եղինջ– թարմ եղինջով ծեծել ցավող  մասը` հոդացավի դեպքում:

Եղինջ- 15 գ. փոշիացրած տերևների վրա լցնել 200 գ. եռացրած ջուր, թրմել 24 ժամ: Քամել, թուրմը խմել օրական 1 անգամ 3-4 ճաշի գդալ: Օգտագործել ստամոքսի, փայծաղի ցավի դեպքում:

 

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook