Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին վկայող վաղ ախտանշաններ

Ենթաստամոքսային գեղձը շատ կարևոր օրգան է, որն արտադրում է մարսողությանն ու նյութափոխանակությանը նպաստող հորմոններ և ֆերմենտներ: Այս գեղձի քաղցկեղն առաջանում է, երբ դրա բջիջների բազմացումը դառնում է անկառավարելի և գեղձի զանգվածը սկսում է մեծանալ:

Քաղցկեղի այս բջիջներն ունակ են ներթափանցել նաև մարմնի այս հատվածներ: Որպես կանոն դրանք տարածվում են գեղձին մոտ գտնվող ավշային հանգույցների, իսկ այնուհետև նաև լյարդի, հաստ աղու կամ թոքերի վրա:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որպես կանոն, շատ արագ է տարածվում և համարվում է քաղցկեղի հետևանքով մահացության հիմնական պատճառներից մեկը: Սակայն գոյություն ունեն ախտանշաններ, որոնք կօգնեն ժամանակին ախտորոշել հիվանդությունը և հնարավորություն կտան լիովին բուժվելու:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ենթաստամոքսային գեղձի 7 ամենատարածված ախտանշանները: Քաղցկեղի այս տեսակի ամենատարածված ախտանշանների շարքին են դասվում.

  • Մաշկի և աչքերի սպիտակուցային թաղանթի դեղնավուն երանգը (դեղնախտն առաջանում է արյան մեջ բիլիռուբին կոչվող նյութի կուտակման հետևանքով),
  • Մեջքի կամ որովայնի ցավերը (սկզբնական շրջանում դրանք կարող են պարբերաբար ի հայտ գալ և անհետանալ, սակայն ժամանակի ընթացքում կսկսեն կրել մշտական բնույթ),
  • Քաշի անբացատրելի կորուստը (առանց պատճառի քաշի կտրուկ կորուստը վկայում է առողջական խնդիրների մասին),
  • Արտաթորանքի բաց գույնը,
  • Մեզի մուգ գույնը,
  • Ախորժակի կորուստը,
  • Թրոմբների առաջացումը:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ փուլերի ժամանակ, որպես կանոն, ոչ մի ախտանշան չի անհանգստացնում և հենց սա է հիմնական պատճառը, որ քաղցկեղի այս տեսակը ժամանակին հայտնաբերելն ու ախտորոշելը շատ դժվար է:

Հարկ է հիշել, որ ներկայացված ախտանշաններից ցանկացածը կարող է պայմանավորված լինել նաև որևէ այլ հիվանդությամբ, ուստի չի կարող լինել միայն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի նշան: Մշտական անբացատրելի ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժշկին և անցնել անհրաժեշտ բուժզննումը՝ պարզելու համար դրանց առաջացման պատճառը:

Բացի այդ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկային գործոնների շարքին են դասվում նաև.

  •  ծխախոտի չարաշահումը,
  • ավելորդ քաշը,
  • շաքարային դիաբետը կամ քրոնիկական պանկրեատիտը (ենթաստամոքսային գեղձի բորբոքում),
  • ընտանիքի անդամների և ազգականների շրջանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կամ պանկրեատիտի դեպքերի առկայությունը:

Նյութի աղբյուրը՝ instiks.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook