Thursday, April 25, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ԵՊԲՀ հմուտ նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ փրկել են հիվանդի կյանքը

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանը և Հայկ Հարությունյանy oրերս կատարել են վենտրիկուլոպերիտոնեալ շունտավորման վիրահատություն՝ նուրբ էլաստիկ խողովակի տեղադրում գխուղեղի կողմնային փորոքից դեպի որովայնամզի խոռոչ ուղեղ֊ողնուղեղային հեղուկի արտահոսքի և ներծծման համար. հիվանդի կյանքին վտանգ էր սպառնում առեզորբտիվ հիդրոցեֆալիան։

Հիդրոցեֆալիան այն վիճակն է, երբ ուղեղ-ողնուղեղային հեղուկի քանակի ավելացման հետևանքով մեծանում են գլխուղեղի հեղուկ պարունակող տարածությունները՝ ճնշելով ուղեղի հյուսվածքը (տե՛ս նկարը)։ Լինում է բնածին և ձեռքբերովի: Տարբերում են օկլյուզիոն տիպի հիդրոցեֆալիա, երբ խանգարվում է հեղուկի տեղափոխումը նրա արտադրման հատվածից դեպի ներծծման հատված:

Առեզորբտիվ տիպի հիդրոցեֆալիա, երբ խանգարվում է հեղուկի ներծծման գործընթացը: Արդյունքում շատ արագ սկսում է բարձրանալ ներգանգային ճնշումը, որի հետևանքով վատանում է տեսողությունը, առաջանում է շլություն, հայացքի պարեզ, ցնցումներ: Ի հայտ է գալիս քնկոտություն, հոգնածություն, նյարդաբանական կոպիտ խանգարումներ, մտավոր ունակությունների անկում: Այս ամենը կավարտվի մահով, եթե ժամանակին չցուցաբերվի բժշկական օգնություն:

Նյութի աղբյուրը` shamshyan.com 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook