Thursday, April 25, 2024
ՀայտարարություններՆորություններ

ԵՊԲՀ-ում դասախոսելու է Կոպենհագենի համալսարանի Սննդաբանության և սպորտի ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Անդերս Սյոդինը

Հարգելի ուսանողներ, կլինիկական օրդինատորներ, դասախոսներ: Սիրով տեղեկացնում ենք, որ «Էրամուս +» երկկողմանի ծրագրի շրջանակներում, մայիսի 7-ից 11-ը  ԵՊԲՀ-ում դասախոսություններ է կարդալու Կոպենհագենի համալսարանի  Սննդաբանության և սպորտի ֆակուլտետի դասախոս, ճարպակալման հետազոտական խմբի ղեկավար պրոֆ. Անդերս Սյոդինը`համաձայն  հետևյալ օրակարգի:Anders_Sj_din_lille-2

Մայիսի 7, թեմա՝  Էներգետիկ բալանս, մետաբոլիկ ադապտացիա և ախորժակի կարգավորում:

Մայիսի 8, թեմա՝  Ճարպակալմանը նպաստող միջավայր՝ ինչն է մեզ ստիպում ուտել:

Մայիսի 10, թեմա՝  Ճարպակալման բուժում. վարքագծային փոփոխություններից մինչև բարիատրիկ վիրաբուժություն:

Մայիսի 11, թեմա՝ Ֆիզիկական ակտիվություն և մարմնի զանգված, սպորտային սնունդ՝ մարզիկների սննդային պահանջներն ու դրանց կարգավորումը:

 

Դասախոսությունները տեղի կունենան 2-րդ լսարանում, ժամը 14:00-ին: Դասախոսությունները կանցկացվեն անգլերենով: Մուտքն ազատ է: Մանրամասների համար դիմել ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դասախոս Արմեն Մկրտչյանին (հեռ. 093300558)

Leave a Reply

x Close

Like Us On Facebook