Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններտեսանյութեր

Եվրոպացի սրտաբանը առիթմոլոգիական վիրահատություններ կիրականացնի «Էրեբունի» ԲԿ–ում

Եվրոպայում լայն ճանաչում ունեցող, Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքի Բեթել Կլինիկայի պրոֆեսոր Կարստեն Իսրայելը կայցելի Հայաստան:

Հուլիսի 20-24-ը «Էրեբունի» ԲԿ հրավերով Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Գերմանիայի, Բիլեֆելդ քաղաքի Բեթել Կլինիկայի սրտաբանության, դիաբետոլոգիայի և նեֆրոլոգիայի բաժինների ղեկավար պրոֆեսոր Կարստեն Իսրայելը կգտնվի Հայաստանում:

Այցի ծրագիրը ներառում է «Էրեբունի» Բժշկական Կենտրոնի և Գերմանիայի Բեթել Կլինիկայի փոխհամագործակցության պայմանագրի կնքում:

Հուլիսի 20-ին Գերմանիայից ժամանած մասնագետը Էրեբունի ԲԿ Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոնի ղեկավար Միհրան Մարտիրոսյանի հետ համատեղ կիրականացնեն սահմանափակ թվով առիթմոլոգիական վիրահատություններ՝ մասնավորապես սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիաներ։

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու կամ ընդունելության, հետազոտության և վիրահատության գրանցվելու համար զանգահարեք 096 60 57 57։

Հուլիսի 22-ին պրոֆեսոր Կարստեն Իսրայելը կներկայացնի մի շարք դասախոսություններ Սրտի Ռիթմի Ասոցիացիայի, Էրեբունի ԲԿ-ի եւ Գերմանիայի Բեթել Կլինիկայի համատեղ կազմակերպված «Առիթմոլոգիայի ակուալ հարցերը» գիտագործնական համաժողովին։

Սեմինարի գրանցման հղումը այստեղ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook