Friday, April 19, 2024
ՆորություններԺամանց

Երազները համարվում են կապ անգիտակցականի հետ

Երազը քնի որոշակի փուլում անկախ իր կամքից տեղի ունեցող պատկերների, գաղափարների և զգացմունքների հաջորդականություն։ Երազի բովանդակությունը և նպատակը հստակորեն հասկանալի չէ, չնայած բազմաթիվ գիտնականներ ուսումնասիրել են այս թեման, ինչպես նաև այն եղել է փիլիսոփաների ուսումնասիրության առարկան պատմության ընթացքում։ Երազների ուսումնասիրության գիտական ուղղությունը կոչվում է օնեիրոլոգիա։ Երազները համարվում են կապ անգիտակցականի հետ։220px-Michael_Lukas_Leopold_Willmann_001

Հակոբի երազը (նկարիչ` Մայքլ Վիլման, 1690 թ.)

Երազները լինում են տարբեր տեսակի՝ վախ առաջացնող, հուզիչ, կախարդական կամ արկածային։ Երազում կատարվող իրադարձությունները դուրս են երազ տեսնողի ղեկավարումից, բացառությամբ ջինջ երազների, որտեղ երազ տեսնողը ինքնակառավարվում է։ Երազները երբեմն կարող են ստեղծագործական մտքեր առաջացնել կամ էլ ոգեշնչել։

Երազների նշանակությունը տարբեր է տարբեր ժամանակներում և մշակույթներում։ Երազների մեկնության պատմությունը գնում է մինչև մ.թ.ա. 5000-4000 թվականները։ Երազների մասին առաջին մեկնաբանությունը եղել է 5000 տարի առաջ Միջագետքում կավե հուշատախտակի վրա։ Հունական և հռոմեական ժամանակաշրջանում մարդիկ հավատում էին, որ երազներն աստվածներից կամ մահացածներից եկած ուղղակի հաղորդագրություններ են և որ դրանք գուշակում են ապագան։

Ավստրիացի նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդը լայնորեն գրել է երազների տեսության և մեկնության մասին։ Նա երազները մեկնաբանում է որպես ամենախորը ցանկությունների արտահայտում, որը հաճախ վերաբերում է մանկության հիշողություններին։ Իր «Երազների մեկնաբանությունը» գրքում Ֆրոյդը զարգացնում է երազների մեկնաբանման հոգեբանական տեխնիկա և նախագծում ուղենիշների մի շարք՝ հասկանալու այն նշաններն ու հիմնական մտքերը, որոնք արտահայտված եներազներում։

ԱՅԳԻ
Երազում կանաչ և ծաղկած այգի տեսնելը երջանկության և հաճույքի նշան է։ Սրգատու ծառերով այգին՝ հասած մրգերով զարդարված, կանխատեսում է հարստություն և երջանկություն։ Աշնանային այգին նշանակում է որոշակի հարաբերությունների, երջանկության ավարտ։ Սերկ ծառերով այգին նշանակում է տխրություն ևանհաջողություն։

ԱՅԾ
Ճամփորդություն է սպասում քեզ, հեշտ չի լինելու ճամփորդությունդ, բազում տհաճություններ է պարգևելու, սակայն արդյունքը սպասածիցդ շատ ավելի գոհացուցիչ է լինելու:

ԱՅՐԻ (ԿԻՆ ԿԱՄ ՏՂԱՄԱՐԴ)
Եթե երազում դուք այրիացել եք, ապա սիրո մեջ դուք մրցակից ունեք։ Երբեմն այսպիսի երազը կանխատեսում է մեծ փոփոխություններ կյանքում։

ԱՅՐՎԱԾՔ
Եթե երազում տեսել եք, որ մարմնի վրա կան այրվածքներ, ապա ձեզ սպասվում է խայտառակություն և վատ համբավ։

ԱՆԱՆՈՒԽ
Եթե դուք տեսնում եք, որ բույսն աճում է ձեր աչքերի առջև, ապա ձեզ սպասվում է մեծ հաջողություն։ Անանուխ տեսնելը նշանակում է զգացմունքայնություն։

ԲԱՂԵՂ
Եթե այրամարդ ես, երազդ ոչ մի լավ բան չի խոստանում: Կապված ես մի կնոջ հետ, որ վաղուց է ձանձրացրել քեզ, բայց ոչ մի կերպ չես կարողանում ազատվել նրանից: Առաջիկայում կրկին պիտի փորձես կապերդ խզել, բայց նա պիտի այնպիսի աղմուկ բարձրացնի ու տարածի այնպիսի վարկաբեկիչ լուրեր, որ մեծապես վնասի պիտի քո դիրքին:
Եթե կին ես, տարիների հավատարմությունդ պիտի գնահատվի ըստ արժանվույն և շատ շուտով ամուսնուցդ (կամ սիրածդ մարդուց) պիտի այնպիսի մեծ նվեր ստանաս, որ չէիր ակնկալում:

ԲԱՂՆԻՔ
Եթե դուք երազում տեսնում եք, որ բաղնիքում եք, ապա երազը ձեզ կանխատեսում է եկամտաբեր գործեր և հաջողություն։ Եթե դուք երազում պատահմամբ մտնում եք բաղնիք, ապա ձեզ մոտ կծագեն անսպասելի շատ դժվարություններ։

ԲԱՆԱԼԻ Երազում բանալի տեսնելը նշանակում է գաղտնիքի բացում։ Երազում բանալի կորցնելը ամոթի, խայտառակության նշան է։ Երազում բանալի գտնելը նշանակում է, որ ձեզ սպասվում է մեծ պատիվ, շահում կամ մեծ ձեռքբերում։

ԳԱՎԱԹ
Եթե երազում դատարկ գավաթ եք տեսել, ապա պետք է զգուշանաք չար լեզուներից։ Երազում լի բաժակ տեսնելը գալիք երջանկության նշան է։

ԳԵՏ
Երազում մաքուր, հանդարտ հոսող գետը նշանակում է ուրախություն, կյանքի ընթացքով բավարարվածություն։ Երազում գետի աղմուկը կանխատեսում է վիճաբանություն, չարություն։ Բարձունքից դեպի գետը նայելը նշանակում է, որ շուտով ճանապարհ եք գնալու, որքան երկար լինի գետը, այնքան երկար կլինի ձեր ճանապարհը։ Գետը լողալով կտրելը նշանակում է նվիրական երազանքի կամ մեծ նպատակի իրականացում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook