Friday, April 19, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Երեխայի անվտանգությունն ապահովելու համար մի քանի հիմնական կանոններ

Երեխայի անվտանգությունն ապահովելու համար մի քանի հիմնական կանոններ, որոնք իսկապես կարևոր են.

  • Փոքրիկին երբեք մի՛ թողեք միայնակ բազմոցիմահճակալի վրա կամ լոգարանում:
  • Երբեք մի՛ ցնցեք երեխայիննույնիսկ եթե դա անում եք նրան գուրգուրելու ժամանակ:
  • Փոքրիկի սենյակի դուռը թողե՛ք կիսաբաց կամ նրա մոտ թողեք հատուկ բարձրախոս:
  • Պաշտպանեք երեխային ծխախոտի ծխիցմի ծխեք և թույլ մի տվեք որևէ մեկին ծխել Ձեր տանը:
  • Թույլ մի՛ տվեքոր ընտանի կենդանիները մտնեն երեխայի սենյակ:
  • Մի՛ կապեք վզնոց կամ ապարանջան:
  • Տաք հեղուկները տեղափոխեք կամ խմեք երեխայից հեռու:
  • Մեքենայով երթևեկելիս երեխային նստեցրեք մանկական հատուկ ֆիքսվող նստարանին:

Եթե ձեր երեխան մինչև 6 ամսական է

Մինչև 6 ամսական երեխային ավելի շատ սպառնում են ծնողի անզգուշության և անուշադրության հետ կապված վտանգներայսինքն՝ այս տարիքի երեխան պետք է մշտապես լինի մեծահասակի հետմենակ չմնաև պետք է ապահովվի նրա անվտանգությունը քնելուուտելուխաղալու ժամանակԴա ավելի շատ վերաբերում է կահավորանքինխաղալիքներին:

Եթե ձեր երեխան 6-12 ամսական է

612 ամսական երեխային պետք է պահել մշտական ուշադրության կենտրոնումքանի որ այս տարիքում գլխավոր դերը պատկանում է շարժողական ակտիվության զարգացմանըԵթե դեռ երեկ 3-4 ամսական երեխան անշարժ պառկած էր մեջքի վրա և չէր կարող փորի վրա շուռ գալ , ապա այսօրերբ նրան պառկեցնում են հագուստը փոխելու , նա ինքնուրույն շուռումուռ է գալիսԵվ եթե ժամանակին ուշադրություն չդարձնենք նրա այդ ֆիզիկական զարգացմանը և անուշադրության մատնենք նրանապա վայրկյաններ անց նա կարող է հայտնվել գետնին:

Կյանքի առաջին տարվա երկրորդ կեսին երեխան արդեն ի վիճակի է ձգվել դեպի տարբեր առարկաներըփորձում է դրանք տանել բերանըշուռ է տալիս իր վրահետևաբար այդպիսով մեծանում է խցանմանայրվածքների վտանգըՍուր առարկաները բերանը տանելով՝ երեխան կարող է վնասել շուրթերըլեզունաչքերըԵրեխայի վայր ընկնելու հավանականությունը նվազեցնելու համար օգտագործեք բարձր և նեղ եզրաճաղերով մանկական մահճակալ և մանեժԽուսափեք երեխային քայլել սովորեցնելու համար քայլակ (ժողովրդական լեզվով՝ ճռիկօգտագործելուցԱյն իրականում չի սովորեցնում երեխային քայլելբայց կարող է վտանգավոր լինելերեխան  կարող է ընկնել (հատկապես գորգի եզրինդռան շեմքի վրայով անցնելիս), կարող է գլորվել աստիճաններից ու վնասել գլուխը:

Եթե ձեր երեխան 18 ամսականից 4 տարեկան է

18 ամսականից 4 տարեկան երեխաները մահվան և լուրջ վնասվածքների բարձր հավանականություն ունենԱյս վնասվածքների մեծ մասը պատահում է տանըև գրեթե բոլորն էլ կարող են կանխվել:

Տանը պատահող վնասվածքների հիմնական պատճառներ.

  • այրվածքներ կրակիցօջախներիցվառարաններիցտապակներիցտաք կերակուրներիցեռացող ջրի շիթերիցտաք յուղիցպարաֆինի լամպերիցարդուկներից և էլեկտրական սարքավորումներից,
  • կտրվածքներ՝ ջարդված ապակուցդանակներիցմկրատներից կամ այլ կտրող գործիքներից,
  • մահճակալներիցպատուհաններիցսեղաններից և աստիճաններից ընկնելը,
  • փոքր առարկաներ կուլ տալը՝ մետաղադրամներկոճակներ կամ կորիզներ,
  • թունավորում պարաֆինից (կերոսին), միջատասպան նյութերիցսպիտակեցնող և լուծող նյութերից,
  • էլեկտրական հարված՝ կոտրված էլեկտրական սարքավորումներիցլարերիցէլեկտրական վարդակների մեջ դանակներ կամ այլ առարկաներ մտցնելուց:

Յուրաքանչյուր իրորը կարող է վտանգավոր լինել ակտիվ երեխաների համարպետք է պահվի ապահով տեղում՝ նրանց հասանելիությունից դուրս:

Անկախ նախկին սովորություններից՝ երեխայի ծնվելուն հետ ծնողները պետք է գիտակցեն տանը որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունըԲոլոր այդ քայլերը կտրուկ կնվազեցնեն տանը պատահող դժբախտ պատահարների հավանականությունը:

Նյութը՝  babycef.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook