Friday, April 19, 2024
Նորություններ

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման դիմումները կներկայացվեն նաև առցանց

     Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու, վճարելու որոշում կայացնելու պայմաններն ու կարգը: Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 
     Ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու  (եթե ՀՀ քաղաքացիություն ունեցող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, և երեխայի համար տրվել է ծննդյան վկայական) դիմում ներկայացնելու համար դիմողը մուտք է գործումwww.epension.am կայ­քէ­ջ, գրանցվում է կայքէջում և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով տեղեկատվական համակարգ է մուտքագրում. 
1) ծնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, 
2) նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան ու համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, 
3) նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը: 

Առցանց դիմումին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում: Առցանց դիմումի հիման վրա նպաստը լիազորագրով չի վճարվում: Առցանց դիմումի հիման վրա նպաստը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում: Տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալների հավաստիությունն առցանց եղանակով ճշտվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տվյալների հիման վրա:
Գործող կարգով նպաստը նշանակելու համար ծնողը սոցիալական ապահովության տարածքային բաժին է ներկայացնում համապատասխան դիմում և անհրաժեշտ այլ փաստաթղթեր: Տեղեկատվական համակարգերի կիրառմամբ  հնարավորություն կստեղծվի   տեղեկատվությունը փոխանակել առցանց ռեժիմով և երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը ընդունել նաև առցանց: 
«Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելու կառավարության նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության 18.11.2016թ. հերթական նիստում: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.ne/144759.html 
© iravaban.net կայք

Leave a Reply

x Close

Like Us On Facebook