Saturday, April 20, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Երեխայի ծննդյան վկայականում կնշվի նաև հանրային ծառայությունների համարանիշը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով սահմանվում է, որ երեխայի ծննդյան վկայականում  նշվի նաև հանրային ծառայության համարանիշի վերաբերյալ տեղեկատվություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Նախագծերով սահմանվում է, որ երեխայի ծննդյան վկայականում, ի թիվս այլ տեղեկությունների, նշվի նաև հանրային ծառայության համարանիշի վերաբերյալ տեղեկատվություն՝ ծնողների փոխադարձ համաձայնությամբ: «Մեր գերնպատակն է՝  հանրային ծառայությունները անհնարին թվալու աստիճան պարզեցնել, հնարավորություն տալ քաղաքացիներին ավելի հեշտ օգտվել դրանցից, այդ ծառայությունները մատուցել մեկ կետից: Սա այդ ճանապարհին մեկ քայլ է: Հաջորդիվ կներկայացվի համակարգային փոփոխությունների փաթեթ»,-ասաց Դանիելյանը:

 Երեխայի ծնունդը գրանցում է Արդարադատության նախարարությունը, երեխայի ծննդյան միանվագ վճարը տալիս է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և պահանջում է նաև երեխայի  հանրային ծառայությունների համարանիշ: Եվ դա քաղաքացին ստիպված պետք է ձեռք բերի Ոստիկանության բնակչության պետական ռեգիստրից: Այս փոփոխությամբ այդ մեկ քայլը կրճատվում է, այլևս անհրաժեշտ չի լինի Ոստիկանության  պետական ռեգիստր այցելել՝ ՀԾՀ-ն ստանալու համար:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 98 «կողմ»  ձայն:

Աննա Գրիգորյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook