Thursday, April 25, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Երեխայի մտավոր զարգացումը 5-7 տարեկանում

Հինգից յոթ տարեկան հասակում երեխայի մտավոր ունակությունները նոր մակարդակի են հասնումԵրեխան կարողանում է մի բանի վրա կենտրոնանալթույլ չտալ խանգարող հանգամանքներին շեղել իր ուշադրությունըինչպես նաևսովորում է կիրառել թվերի ու տառերի նման վերացական խորհրդանշանները հիշելու համար անհրաժեշտ ռազմավարություններԱյս ունակությունները շատ կարևոր ենքանի որ երեխան մուտք է գործում դպրոցԴպրոցը նոր հնարավորություններ է ընձեռնում խթանելուզարգացնելու և օգտագործելու այս մտավոր ունակությունները:

Ուսուցիչները նպաստում են երեխաների մտավոր ունակությունների զարգացմանըխթանելով իրերի միջև եղած հարաբերությունների ըմբռնումը այնպիսի հասկացությունների միջոցովինչպիսիք են` «ավելի քան…», «ճիշտ այնքանորքան…», «հավասար է» և այլնԲացի դրանիցնրանք օգնում են երեխաներին պատկերացում կազմել այնպիսի հասկացությունների մասինինչպիսիք են տարածությունն ու հեռավորությունըավելն ու պակասըդատարկն ու լիքըաջն ու ձախըառաջինն ու վերջինըհեռուն և մոտը: «Մեծավելի մեծամենամեծ» կամ «երկարավելի երկարամենաերկար» համեմատություններն օգնում են երեխաներին դիտարկել ու համեմատել իրենց շրջապատող աշխարհի առարկաները:

Դուք նույնպես կարող եք նպաստել երեխայի մտավոր զարգացմանըՕրվա ընթացքում իրենց շրջապատող միջավայրը ուսումնասիրելով և դիտարկելովխոսելով դրա մասին և հաշվելով տարբեր առարկաներերեխաները կարող են զարգացնել իրենց մտավոր ունակությունները հետաքրքիր և գործնական եղանակով:

Երեխայի մտավոր ունակությունները զարգացնելու համար կարիք չկա սահմանել հատուկ ժամեր «պարապմունքների» համարՍովորելը կարող եք հաճելի և գործնական դարձնելընդգրկելով երեխային առօրյա գործողությունների մեջ և խաղալով նրա հետ:

Նյութը ՝ babycef.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook