Thursday, March 28, 2024
Նորություններ

Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում՝ Բաղրամյան 26-ում

Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: 1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր:

 Այս օրվա կապակցությամբ Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրին հարակից բակում երեխաներին նվիրված միջոցառում է կազմակերպվել:

Նշենք, որ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը և 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ-ին, որից հետո 1996-ին ընդունվել է Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Նյութի աղբյուրը` tert.am

RA National Assembly organized a number of festive event on the occasion of the International Children's Day in the Parliament Park and Baghramyan Avenue of Yerevan, Armenia
mhm0130040.thumb

Leave a Reply

x Close

Like Us On Facebook