Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿՏԱՆԵՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԶԳԱՅԱՑՈՒՄԸ ՄԵԼԱՏՈՆԻՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Վիրահատության իրականացման անհրաժեշտությունն ուժեղ վախ է առաջացնում երեխաների մոտ: Ոչ բոլոր ծնողները գիտեն, որ տագնապը կարող է նպաստել դելիրիումի զարգացմանը և անզգայացումից արթնանալու ժամանակ փոխել երեխայի հոգեկան վարքը:

«Անեսթեզիոլոգիա» պարբերականում բժիշկներն առաջարկում են տագնապային ախտանիշները նվազեցնելու նպատակով կիրառել Մելատոնին:

Վիրահատություն տարած երեխաների մոտավորապես 20%-ն ունենում է զառանցանքներ, որոնք կարող են գիշերային մղձավանջների և փսիխոզների պատճառ դառնալ:

Հաճախ անհանգստության նվազեցման նպատակով հիվանդներին տալիս են Միդազոլամ՝ սեդատիվ դեղ, սակայն մելատոնինը միակ հորմոնն է, որը կարգավորում է քունը, տրամադրությունը և վերարտադրողական ցիկլերը: Մելատոնինի մակարդակն աճում է ցերեկը:

2-8 տարեկան 148 երեխա, որոնց նշանակված է եղել ընդհանուր անզգայացմամբ վիրահատություն, գործողությունից առաջ ընդունել են Միդազոլամ և Մելատոնին:

Անհանգստությունը չափող Եյլի սանդղակով (mYPass) նրանք ուսումնասիրել են պատրաստուկների ազդեցությունը հիվանդների վրա:

Պարզվել է, որ Մելատոնինը չի նվազեցնում նախավիրահատական տագնապի մակարդակը, սակայն անզգայացումից հետո երեխաների մոտ դելիրիում չի զարգանում:

0,05 մգ/կգ, 2 մգ/կգ և 0,4 մգ/կգ չափաբաժնով մելատոնինի դեպքում դելիրիումի մակարդակը խմբերում կազմում էր համապատասխանաբար՝ 25%, 8,3%և 5,4%:

Նյութի աղբյուրը՝Online-Apteka

Leave a Reply

x Close

Like Us On Facebook