Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Երեխան ամեն ինչ լսում ու հասկանում է դեռևս չծնված ժամանակ. գիտնականներ

Կանզասի համալսարանի գիտնականները պարզել են, թե երբ են զարգանում մարդու լեզվական ունակությունները: Պարզվել է, որ լեզվական հմությունները սկսում են զարգանել դեռ մարդու ներարգանդային զարգացման շրջանում: Այս մասին է վկայում այն փաստը, որ նորածինները տարբերում են լեզվական տարբերությունները և արձագանքում մոր խոսքի, ձայնի ու լեզվի փոփոխությանը:

Գիտնականները ուլտրաձայնային հետազոտության միջոցով չափել են արգանդում գտնվող երեխայի և նորածինների սրտի կծկումների հաճախականությունները և պարզել, որ պտղի սրտի զարկերի արագությունն ու ռիթմը փոփոխվում են՝ կախված այն բանից, թե ում ձայնն է հնչում մոր կողքին:

Միևնույն ժամանակ Վաշինգթոնի համալսարանի մասնագետները խորհուրդ են տալիս ապագա ծնողներին երեխաների համար հաճախ դասական երաժշտություն միացնել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն օգնում է զարգացնել լեզվական հմտությունները: Հարկ է նշել, որ գիտափորձին մասնակցել է 9 ամսական 39 երեխա, որոնցից 20-ը փորձնական խմբում էին, 19-ը՝ դիտարկվող:

Առաջին խմբի երեխաները ծնողների հետ այցելել են 12 պարապմունքի, որոնց ընթացքում նրանք 15 րոպե երաժշտություն են լսել, մինչդեռ ծնողները ձեռքերով հարվածելով պահում էին ռիթմը: Երկրորդ խմբի երեխաները խաղեր էին խաղում, հաճախում էին զարգացնող դասընթացների, սակայն երաժշտություն չէին լսում:

Գիտափորձը ցույց է տվել, որ առաջին խմբի երեխաների գլխուղեղի ակտիվությունն ավելի բարձր էր և նրանք ավելի արագ էին արձագանքում երաժշտության ռիթմի կամ խոսքի փոփոխություններին: Այս կերպ գիտնականները պարզել են, որ երաժշտությունը նույնպես նպաստում է լեզվական հմտությունների զարգացմանը:

Նյութի աղբյուրը՝ meddaily.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook