Երեխան պետք է իմանա հրդեհից փրկվելու այս 3 կանոնը
Հայտնվելով էքստերմալ իրավիճակում՝ մարդկանց մեծ մասը խուճապի է մատնվում ու կորցնում կյանքը փրկելու թանկարժեք րոպեները: Մինչդեռ պետք է ստեղծված իրավիճակից հնարավորինս արագ դուրս գալու ելք որոնել: Արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց կողմից դրսևորելիք վարքագծին վերաբերող դասընթացներին հաճախ թերահավատությամբ են վերաբերվում: Տեղեկացված լինելը,սակայն, կարող է փրկել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների կյանքը:Երեխաների անվտանգության «Стоп Угроза» խորհրդատվական կենտրոնը Կեմերովոյի հրդեհից հետո հրապարակել է խորհուրդներ, որոնց պետք է իրազեկ լինի ցանկացած ծնող:
- Բերանը փակեք խոնավ կտորով
Հրդեհի ժամանակ մարդկանց մեծ մասը մահանում է ծխից: Այդ ռիսկը նվազեցնելու համար պետք է արագ խոնավեցնել որևէ կտոր՝ թաշկինակ, շապիկ, տաբատ, շրջազգեստ ու դրանով փակել քիթն ու բերանը: Եթե ձեռքի տակ ջուր չկա, բացատրեք երեխային, որ կարելի է միզել թաշկինակի կամ հագուստի ցանկացած պարագայի վրա և դրանով փակել բերանը: Բացատրեք, որ կյանքն ավելի թանկ է, իսկ էքստրեմալ իրավիճակում ամենակարևորը՝ ողջ մնալն է: Հարկավ, շատերը սա ամոթալի կհամարեն, շատ երեխաներ չեն համաձայնի գնալ նման քայլի, բայց եթե երեխաների հետ նախապես համապատասխան աշխատանք տարվի, բացատրվի քայլի նշանակությունը, ապա այս խորհուրդը թերևս ընկալման արժանանա:
- Երեխաներին սովորեցրեք «Գտիր ելքը» խաղը
Դուք նույնպես սովորեք: Մենք երբեք չենք մտածում, թե հրդեհի ժամանակ ինչպես պետք է լքել շենքը: Երբեք: Բայց դա կարելի է անել արագ և ուրախ, եթե արդեն կա ձևավորված սովորություն և քայլերի տրամաբանական շարունակություն : Սովորեցնելով երեխային, Դուք նույնպես կսկսեք ուշադրություն դարձնել դրա վրա: Այդ նպատակով 2-3 շաբաթ ցանկացած շինություն այցելելիս, մտածեք,թե որ ճանապարհով կլքեիք շենքը հրդեհի բռնկման ժամանակ: Ճիշտ ճանապարհը գտնելու համար կարելի է խոսել շենքի աշխատակիցների հետ:
- Փրկության ելք՝ խուճապահար հանրությունից
Այս պարագայում ձեռնարկվելիք երեք քայլ գոյություն ունի՝
ա) քայլեք միայն՝ շարժման ուղղությամբ, աշխատեք հետ չընկնել, եթե անգամ հարազատներն են մնացել հետևում: Շենքից դուրս գալուց հետո դուք կհանդիպեք նրանց,
բ ) քայլեք առաջ՝ ձեռքերը կրծքին խաչած, արմունկներն առաջ պարզած և ձեռքերն ուսերին դրած: Ճզմվելու վտանգի դեպքում՝ սա Ձեզ կօգնի հանգիստ շնչել,
գ) եթե արդեն ընկել եք,ապա ոչ մի «խմբային» մոտեցում ձեզ անհրաժեշտ չէ, Դուք ունեք ընդամենը 3 վայրկյան ժամանակ՝ արագ ոտքի կանգնելու և ճանապարհն անցնելու համար: Դրա համար բռնվեք ցանկացած մեկի ոտքից, ջինսից, հագուստից և սողալով փորձեք վեր բարձրանալ: Հիշեք, որ« ծառ- մարդը» Ձեր քաշքշոցից չի ուրախանա, հնարավոր է անգամ, որ նա Ձեր գլխին տա: Բայց այդ ընթացքում Ձեզ կհաջողվի ոտքի կագնել ու դուրս պրծնել վտանգավոր իրավիճակից:
Հիշատակված քայլերը փորձարկեք տանը:
Նյութը ՝ champord.am