Thursday, April 18, 2024
ՀայտարարություններՆորություններ

Երեւանում կրծքագեղձի վիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված միջազգային կոնգրես կանցկացվի

Երեւանում կանցկացվի կրծքագեղձի վիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված Yerevan Breast Meeting 2022 միջազգային կոնգրեսը։

Կոնգրեսի շրջանակներում նախատեսվում է քննարկել կրծքագեղձի ուռուցքային վիրաբուժության արդիական հարցեր, ինչպես նաեւ.

– կրծքագեղձի արմատական վիրահատության ամենահաճախ հանդիպող բարդությունները եւ դրանց կանխարգելման մեթոդները,

– կրծքագեղձի վերականգնումն աուտոլոգիական կամ ալոգեն նյութերով, դրանց առավելություններն ու թերությունները,

– նոր մշակումները կաթնագեղձերի էսթետիկ վիրաբուժության ոլորտում։

Կոնգրեսը կազմակերպվել է Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS) կողմից: Այն կանցկացվի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում 2022 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook