Thursday, April 25, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Երեք արդյունավետ բնական միջոց կոշտուկներից ազատվելու համար

Կոշտուկների (мозоль) առաջացումը միշտ ուղեկցվում է ցավոտ զգացողություններով, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել դրանցից։ Կոշտուկները նորագոյացություններ են, որոնք առաջանում են վերնամաշկի կոշտացման հետևանքով։ Առավել հաճախ դրանք առաջանում են ոտնաթաթին և սովորաբար դրանց զարգացման պատճառ է հանդիսանում անհարմար կոշիկը, պարբերաբար շփումը որևէ բանի հետ կամ ճնշումը, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Գոյություն ունեն կոշտուկների դեմ պայքարի համար նախատեսված հատուկ դեղամիջոցներ ու սպեղանիներ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ իրենց բաղադրիչների պատճառով կողմնակի խնդիրներ են առաջացնում, սակայն, բարեբախտաբար, կան նաև բուժման բնական միջոցներ, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև չեն առաջացնում կողմնակի բարդություններ։

4a89039ea523c069daaac9012a72937e-770x510

Aif.ru կայքը ներկայացրել է երեք արդյունավետ ժողովրդական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ոտնաթաթի ցավոտ կոշտուկներից։

  • Ոտքերը դնել տաք ջրի մեջ ու մաշկը փափկեցնել, այնուհետև հալվե վերայի տերևը կիսել, ներքին կողմով դնել կոշտուկի վրա և ամրացնել բժշկական կպչուն սպեղանիով։ Թողնել այն մաշկին ամբողջ գիշեր, իսկ առավոտյան հեռացնել։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել 2-3 օր, այնուհետև փորձել զգուշորեն հեռացնել փափկած կոշտուկը։
  • Հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, այնուհետև ստացված խյուսը դնել կոշտուկին, վիրակապել ու թողնել ամբողջ գիշեր։ Առավոտյան մաշկը լվանալ մաքուր ջրով և փորձել զգուշորեն հեռացնել կոշտուկը։
  • Մի քանի սալորաչիրը դնել տաք կաթի մեջ ու եփել մինչև դրանք փափկեն, այնուհետև գոլ վիճակում սալորաչրերը դնել կոշտուկին ու վիրակապել։ Կրկնել այս պրոցեդուրան պարբերաբար, այնուհետև փորձել զգուշորեն հեռացնել կոշտուկը։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են և հասանելի, սակայն հարկ է հիշել, որ լուրջ խնդիրների դեպքում ինքնաբուժությունը կարող է ոչ միայն անարդյունավետ, այլև վտանգավոր լինել։ Նման դեպքերում հարկավոր է դիմել մաշկաբանին և հեռացնել կոշտուկը հատուկ պրոցեդուրայի միջոցով և բացառապես բժշկի հսկողության տակ։

Նյութի աղբյուրը` med.tert.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook