Friday, March 29, 2024
Նորություններ

Երիտասարդների հետ հանդիպումները կշարունակվեն

Շիրակի մարզ կատարած այցը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթույանն ամփոփել է Գյումրու բժշկական կենտրոնի դահլիճում քաղաքի տարբեր բժշկական  հաստատությունների երիտասարդ մասնագետների հետ հանդիպումով։

Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին՝ նախարարն առաջարկել է միասին ուրվագծել երկրի ապագա բժշկությունը։ «Հատկապես երիտասարդների նորարարական մոտեցումները կարող են շարժիչ ուժ դառնալ Հայաստանը, ինչու՝ ոչ, նաև Գյումրին բժշկական տուրիզմի կենտրոն դարձնելու համար»,­ ասել է Լևոն Ալթունյանը՝  երիտասարդներին առաջարկելով դաշնակիցներ դառնալ ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելու գործում։

Ներկայացնելով առողջապահության ոլորտի զարգացման իր տեսլականի որոշ դրվագներ՝ Լևոն Ալթունյանն առաջարկել է երիտասարդների հետ այդ ուղղությամբ քննարկումները շարունակել թե՛ առցանց, թե՛ նոր հանդիպումների ընթացքում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook