Saturday, April 20, 2024
ՀայտարարություններՆորություններ

Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցիացիայի 4-րդ տարեկան գիտաժողով

Ներկայիս հասարակության մեջ գոյության կարևորագույն բաղադրիչներից է հանդիսանում սոցիալական կապեր ստեղծելու և պահպանելու կարողությունը: Չէ՞ որ մարդկային հաղորդակցության բուն գործընթացը սոցիալական շփումների գագաթնակետն է, որը գտնվում է բացահայտման և ուսուցման հիմքում, ինչն էլ իր հերթին տարբեր փոխհարաբերությունների հիմք է` ուսուցիչների և աշակերտների գործընկերների և ուղղակի մարդկանց, ովքեր աշխատում են ժամանակակից առողջապահության տարբեր ոլորտներում:  

   Հատկապես արդիական է տարբեր բժշկական ոլորտներում աշխատող մասնագետների շփումը, քանի որ հենց իրենց կրթական մակարդակից, գիտելիքից և տարիների պրակտիկայի շնորհիվ ձեռքբերած փորձը կիսելու պատրաստակամությունից է կախված յուրաքանչյուր պետության ամենաթանկ բանը` ազգի առողջությունը: Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ բժշկի մասնագիտությունը, ինքնին հանդիսանում է ոչ միայն կարիքավորին օգնության ինքնատիպ երաշխավոր, այլ նաև, պացիենտների և շրջապատի համար հոգևոր առաջնորդ, քանի որ ժամանակակից բժշկին շրջապատողներից շատերը ուշադրութուն են դարձնում, ոչ միայն նրանց գիտական և կրթական մակարդակին, այլ նաև նրանց վարքին առօրյա իրավիճակներում:

   Բժիշկը ժամանակակից հասարակության մեջ եղել է, կա և շարունակում է լինել ընդօրինակման կատարյալ կերպար, ոչ միայն շրջապատի, այլ նաև կրտսեր սերնդի համար, չէ՞ որ մարդկանց օգնելու հնարավորությունը հիրավի ոգեշնչում է ցանկացած տարիքի մարդկանց: Բժշկի մասնագիտությունը հանդիսանում է լավ ճաշակի, այսպես կոչված օրենսդիր, ոչ միայն միջին, այլ նաև այլ խավերի ներկայացուցիչների համար: Հենց այդ պատճառով, հանրության մշտական ուշադրության կենտրոնում գտնվող Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցիացիայի գործառույթների մեջ բացի բժշկական կազմակերպության հիմնարար պարտականություններից նաև առանձին տեղ է հատկացվում առողջապահության ոլորտի մասնագետին համապատասխանող վեհ կերպարի անընդհատ պահպանումը: Ելնելով դրանից մենք որոշեցինք ԵԲՀԱ 4-րդ տարեկան գիտաժողովը կազմակերպել՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն գիտական ներուժին այլ նաև ոչ պակաս կարևոր բժիշկների միջմասնագիտական ոչ ֆորմալ շփմանը, քանի որ բժիշկների ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային կապերը ցավոք չեն կարող ապահովել մասնագիտական տեղեկետվության և պրակտիկ փորձի փոխանակման բավարար մակարդակ, ինչը բացատրվում է ժամանակի սղությամբ և այլ երկրներում վերապատրաստման ոչ մատչելիությամբ:
Գիտաժողովը կկայանա հոկտեմբերի 13-ից 15-ը Ծաղկաձոր քաղաքում : ԱՅն իր բնույթով եզակի է և հանդիսանալու է ՀՀ տարածքում կազմակերպած խոշորագույն բժշկական միջոցառումներից մեկը: Այն նվիրված է լինելու ժամանակակից բժշկության և առողջապահության ոլորտի արդի խնդիրներին ,համալրված է լինելու միջազգային մասնակցությամբ և կրելու է բժշկական ՓԱՌԱՏՈՆԻ բնույթ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook