Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Երիցուկի բուժիչ հատկությունները

Երիցուկ  Քիմիական կազմ

1024px-Chamomile_flowersԲույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, այդ թվում խամազուլեն, բիսաբոլոլ և նրա օքսիդները, էն-ին-բիցիկլո եթերներ և այլն։ Ինչպես նաև՝ ստեարինային թթուների գլիցերիդներ, ֆլավոնային գլիկոզիդ, ումբելլիֆերոն, դիօքսիկումարին, շաքար, մոմ, յուղեր՝ լինոլեային, պալմիտինային, օլեինային։

Ծաղկաբույլերը պարունակում են մոխիր՝ 10,57%, մակրոէլեմենտներ (մգ/գ)`

  • K – 41,80, Ca – 8,30; Mn – 3,10; Fe – 0,30
  • միկրոէլեմենտներ` Mg – 0,29, Cu – 0,78, Zn – 0,80, Co – 0,16; Cr – 0,09 և այլն
  • Չի հայտնաբերված՝ Mo, Cd, Li, Au, Ag, Br.
  • Խտացված ձևով կան՝ Zn, Cu, Se։

Կիրառումը բժշկության մեջ

Ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Ծաղիկները։ Թուրմ (ներքին). ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների, փքանքի (մեթեորիզմ), ստամոքսի կծկումների (սպազմ) ժամանակ։ Հոգնաների ձևով. կոլիտների և թութքի ժամանակ։

Ողողումների ձևով. լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքում։

Թրջոցների ձևով. էկզեմայի, խոցերի, թարախաբշտերի, ռենտգենյան ճառագայթներից այրվածքների ժամանակ։

Տաք թրջոցների ձևով. ռևմատիզմի, պոդագրայի, արթրիտների, վնասվածքների ժամանակ։

Փոշին՝ ժողովրդական բժշկության մեջ. միգրենի դեպքում։

Կոսմետիկ միջոց
Մտնում է բազմաթիվ կոսմետիկ նյութերի և պատրաստուկների կազմի մեջ։

 

 

Երիցուկի ծաղիկները, յոթնատերևուկի կոճղարմատը, անանուխի, հապալասենու, եղինջի, ընկուզենու տերևները 10-ական գ. Մանրացնել խառնել միմյանց հետ:  1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 3 ժամ, քամել: Խմել օրական 2-3 բաժակ: Պահպանել համապատասխան դիետա: Օգտագործել` աղեստամոքսային համակարգի խանգարման դեպքում:

Երիցուկի ծաղիկները` 15 գ. Եղեսպակի տերևները` 15 գ. անիծած ծաղիկ  խոտաբույսը` 20 գ. մանրացնել, խառնել միմյանց հետ: 1 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել, քամել: Կատարել ողողումներ: Օգտագործել` անգինայի դեպքում:

Երիցուկի ծաղիկները, անանուխի տերևները, հոռոմ-սամիթի և քեմոնի պտուղները, կատվախոտի արմատները 25-ական գ. մանրացնել, խառնել միմյանց հետ:  1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, եփել 10 րոպե: Թրմել, քամել: Խմել օրական 1-2 բաժակ: Օգտագործելանքնության դեպքում:

Երիցուկ– 50 գ. ծաղիկները փոշիացնել: ½ ճաշի գդալ բուսահումքի վրա լցնե 0.5լ. եռացրած ջուր: Թողնել 15 րոպե, քամել: Լուծույթով թրջոց դնել, կամ լցնել լոգարանի ջրի մեջ և լոգանք ընդունել: Օգտագործել` բորբոքումների դեպքում:

Երիցուկի ծաղիկները փոշիացնել: 1-2 գ. բուսահումքի վրա լցնել 0.5 բաժակ եռացրած ջուր: Թրմել 15 րոպե: Լուծույթով թրջոց դնել: Օգտագործել մատնաշունչի դեպքում:

Երիցուկ– խմել ծաղիկներից պատրաստված ջրաթուրմը: Միզամուղ միջոց է:

Երիցուկի ծաղիկները` 40 գ. թուրինջ խոտի և անանուխի տերևները` 30-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ: 2 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Ուտելուց կես ժամ առաջ խմել 1-ական բաժակ: Օգտագործել`ստամոքսի բորբոքման դեպքում:

Երիցուկի ծաղիկները` 60 գ., կատվախոտի արմատները, հոռոմ-սամիթի պտուղները` 10-ական գ. և անանուխի տերևները`20 գ.  փոշիացնել,խառնել միմյանց հետ:  2 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել, քամել: Խմել օրական 1-2 բաժակ թուրմ: Օգտագործել`ստամոքսի խիթի, ստամոքսում ծանրության զգացման դեպքում:

Երիցուկ-ա. խմել թուրմը: բ. Եփուկը խառնել լոգարանի ջրին և լոգանք ընդունել: Օգտագործել` քրտնարտադրության  դեմ:

Բոլոր բուսամիջոցները  բուժման նպատակով օգտագործելու համար խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:

Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook