Thursday, March 28, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Երկարատեւ հարաբերությունների գաղտնիքը

Հիշեք, որ հարաբերություններից մեծ օգուտ է քաղում այն զուգընկերը, որն ավելի լավ է ճանաչում ինքն իրեն: Այդ մարդն անհամեմատ ավելի ինքնավստահ եւ հանգիստ է, հենց նա է վերահսկում իրավիճակը:

Ուշադրություն մի դարձրեք ձեր անձի նկատմամբ ուրիշների կարծիքին եւ դատողություններին: Փորձեք ընկալել նրանց արարքների մոտիվացիան:

Թույլ մի տվեք, որ իրադարձությունները եւ ձեզ շրջապատող մարդիկ ազդեն ձեր տրամադրության եւ ինքնազգացողության վրա:

Հիշեք, որ ընկերության մեջ թողտվությանը տեղ չկա: Մի փորձեք ուրիշին ձեզ ենթարկել եւ մի ենթարկվեք ուրիշների հնարքներին:

Մի մոռացեք, որ բոլոր մարդիկ իրենց էությամբ միանման են: Ուրիշներին օգնելով` դուք օգնում եք ինքներդ ձեզ: Ինչ-որ մեկին վնաս հասցնելով` դուք դրանով ինքներդ ձեզ եք վնասում:  Շրջապատին պահանջներ մի ներկայացրեք, չէ որ միայն այդպես դուք կազատվեք հիասթափություններից եւ խաբեությունից:

Վերջ տալով պաշտպանվել ձեր հասցեին բոլոր զրպարտություններից, դուք կկարողանաք մոտենալ հոգեւոր հասունությանը: Ուշադրություն մի դարձրեք չարախոսությանը եւ պահանջներին, միայն այդպես դուք ձեռք կբերեք հոգու եւ մտքի ցանկալի հանգստություն:

Ինքնաճանաչումը հսկայական բարեբեր աշխատանք է: Հիշեք, շրջապատի ընկալումը հնարավոր է միայն ինքն իրեն ընկալելու եւ հասկանալու դեպքում:

Մի խուսափեք բացասական պահերից: Մի վախեցեք հիասթափություններից եւ հոգեկան ցավից, չէ որ երբեմն հենց այդ զգացմունքներն են ի վիճակի հստակություն մտցնել հարաբերություններում:

Մոտ մարդու կորուստը չի կարող լցվել համապատասխան փոխարինմամբ: Հոգեկան լիարժեք ցավ չապրելով` դուք չեք կարողանա ապագայում ամբողջությամբ ազատվել դրանից:

Իսկական սերը չի կարող արմատախիլ արվել զուգընկերոջ կողմից մերժումով:

Ազատվեք սոցիումում ոչինչ չլինելու ներքին վախից: Իրականում այդ վիճակը յուրովի բացառիկ է, այն անհամեմատ ավելի հարուստ է, քան կարող է թվալ ձեզ:

Դեպքերի մեծամասնությունում փոխհարաբերություններում ի հայտ եկող տհաճ պահերն են, որ ի վիճակի են բացել մարդու իսկական էության վարագույրը: Երբեմն առավել տհաճ անհատականություններն ի վիճակի են ձեզ ավելի շատ բան սովորեցնել, քան նրանք, ում հետ ձեզ համար հարմարավետ է եւ հեշտ:

Փորձելով արմատախիլ անել աշխարհում առկա անարդարության գաղափարը, դուք   կկարողանաք փոխել ձեր աշխարհայացքը: Ձեզ կզարմացնեն  շրջապատողների ֆրազները իրավունքների անվերջ ոտնահարման մասին:

Մեկ այլ մարդու մեջ կարելի  է տեսնել միայն այն արժանիքները, որոնց դուք տիրապետում եք: Թերությունները, ինչպես եւ արժանիքները, միշտ դիտարկվում են սեփական արտացոլման պրիզմայով:

Ներքին պայքարը միշտ ավելորդ կասկածներ կսերմանի: Հերիք է ընտրել դրական կողմը, որպեսզի ապրեք ինքներդ ձեզ հետ ներդաշնակության մեջ:

Տենչանքը եւ սերը երկու լիովին տարբեր զգացմունքներ են: Ձեզ մի խաբեք մի զգացմունքը մեկ ուրիշի փոխարեն ընկալելով: Տենչանքը հաճույքի աղբյուրի անվերջ փնտրտուք է, իսկ սերն ի վիճակի է ինքն իր հետ ներդաշնակություն ապահովել:

Սխալ է ապրել ուրիշների կարծիքներով ղեկավարվելով` վախենալով, թե հանկարծ վատ բան կմտածեն ձեր մասին:

Եղեք այն, ինչ կաք: Մի փորձեք սիրող մարդու դիմակ դնել: Անհամեմատ ավելի լավ կլինի, եթե դուք իսկական լինեք` այնպիսին, ինչպիսին եք իրականում:

Գլխավորը, ինչին անհրաժեշտ է ձգտել, սեփական կյանքն այնպիսին դարձնելն է, որ հետեւեն ձեր օրինակին, իսկ բարությամբ, գթասրտությամբ եւ մեծահոգությամբ հիանան:

 

Աղբյուրը` Kleo

Leave a Reply

x Close

Like Us On Facebook