Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Երկու արդյունավետ միջոց ոտքերի այտուցներից ազատվելու համար

Ոտքերի այտուցները բավական տարածված խնդիր են, որոնք առավել հաճախ անհանգստացնում են ամռանը: Այտուցների պատճառ կարող են դառնալ ինչպես երկարատև զբոսանքն ու անհարման կոշիկը, այնպես էլ տարբեր հիվանդությունները, ուստի այս խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Որպես կանոն այտուցները պայմանավորված են լինում հյուսվածքներում հեղուկի կուտակմամբ, իսկ դրանցից ազատվելու համար նշանակվում են հատուկ դեղամիջոցներ, սակայն երբեմն այդ դեղամիջոցներն անարդյունավետ են լինում կամ առաջացնում են կողմնակի բարդություններ: Սա է պատճառը, որ հաճախ խորհուրդ է տրվում կիրառել այտուցներից ազատվելու բնական միջոցներ ու հնարքներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2 բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել այտուցներից: Ընդ որում, այս միջոցները ոչ միայն շատ արդյունավետ են, այլև հաճելի:

Ծովի աղ

Ծովի աղը համարվում է այտուցների դեմ պայքարի լավագույն միջոցների մեկը: Հարկավոր է 1 ճաշի գդալ ծովի աղը լուծել 1 լիտր ոչ շատ սառը ջրում, այնուհետև ոտքերը 15-20 րոպե դնել այդ լուծույթի մեջ:

Ցիտրուսային մրգեր

Շատ արդյունավետ ու հաճելի միջոց են նաև ցիտրուսային մրգերը: Անհրաժեշտ է 1 բաժակ կիտրոնի, նարնջի կամ մանդարինի մանրացրած կեղևին ավելացնել մեկ լիտր ջուր և 10 րոպե եփել: Թողնել եփուկը սառչի, այնուհետև քամել ու օգտագործել ոտքերը մեջը դնելու համար:

Նշված բաղադրատոմսերը շատ արդյունավետ են ու օգտակար: Դրանք հիանալի միջոց են այտուցներից ազատվելու համար, սակայն հարկ է հիշել, որ ոտքերը կարող են այտուցվել տարբեր պատճառներով, այդ թվում նաև սրտային անբավարարության պաճառով, ուստի միայն այտուցից ազատվելը կարող է շատ վտանգավոր լինել: Սա է պատճառը, որ մինչ բուժումն սկսելը հարկավոր է նախ անպաման պարզել խնդրի զարգացման պատճառը:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook