Saturday, April 20, 2024
Նորություններ

Երևանի մի շարք հասցեներում կփորձարկվեն էլեկտրաշչակներ

Երևանի քաղաքապետարանի հայտնում են, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով, փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փորձարկվող էլեկտրաշչակների հասցեներն են՝

– Արգիշտի 1,

– Պարոնյան փողոց 40,

– Տերյան փողոց 72,

– Տերյան փողոց 44:

«Նախապես ներողություն ենք խնդրում պատճառած հնարավոր անհարմարությունների համար»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook