Thursday, April 25, 2024
Նորություններ

Երևանի քաղաքապետը կնոջ հետ կեսգիշերին հիվանդանոց է այցելել

Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ հետ այցելել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց՝ տեսակցելու այսօր սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած միջադեպից տուժածին։
Վերջինս 1955 թվականի ծնված Սվետլանա Հարությունյանն է, ով ոտքի կոտրվածք է ստացել։  Քաղաքապետը առաջին հերթին ափսոսանք է հայտնել կատարված միջադեպի համար և խոստացել՝ բարեկարգելու են Օպերայի տարածքն այնպես, որ այն դառնա լավագույնը:

53617047_565691670594831_4054407045334433792_n-600x450
Իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը վիրավոր կնոջը աշխատանքի առաջարկ է արել։ Կինը սիրով ընդունել է այն։
Նշենք, որ Սվետլանա Հարությունյանը աշխատում էր սրճարաններից մեկում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook