Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններտեսանյութեր

Երևանում բացվել է «Արաբկիր պլյուս» բժշկական կենտրոնը

«Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը համալրվել է  նոր մասնաշենքով՝ «Արաբկիր պլյուս» Բժշկական կենտրոնով։   Միջազգային չափանիշներին համապատասխանող նորաբաց կենտրոնում գործելու են մանկական և մեծահասակների բազմաթիվ ծառայություններ, բացվելու են նոր բաժանմունքներ, ընդլայնվելու են գործող ծառայությունների հնարավորությունները և թողունակությունը: Մինչև 40 տարեկան հիվանդները կարող են անցնել ինչպես ժամանակակից ախտորոշիչ հետազոտություններ, այնպես էլ էպիլեպսիայի վիրաբուժական բուժում:Կենտրոնում գործելու է նյարդաբանության և նյարդավիրաբուժության նոր բաժանմունք, որը կրում է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի միջազգայնորեն ճանաչված նյարդավիրաբույժ, պրոֆ. Էդգար Հուսեփյանի անունը:

Բաժանմունքը համալրվել է նորագույն սարքավորումներով, որոնք ձեռք են բերվել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ֆինանսական աջակցությամբ:

Մանրամասները տեսանյութում

Leave a Reply

x Close

Like Us On Facebook