Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Զանգակածաղիկ – Колокольчик – Campanula

ՀՀ  Զանգակ  ծաղիկները

Հայերեն այլ անվանումներն են` բոժոժիկ, կաթնեղինճ, գեղձաբույս եւ այլն: Պատմական Հայաստանը զանգակ ծաղիԶանգակ-ծաղիկ - Колокольчик - Campanulaկների բնօրրաններից է, ՀՀ տարածքում հանդիպում են դրանցից 21-ը, որոնցից բնաշխարհիկ են՝ Կարակուշին (Վայոց ձոր,) ու Մասալսկու (Արագածոտն, Արտենի) տեսակները: Ի դեպ, իշխան Ն.Ֆ. Մասալսկին մասնակցել է 1877թ. ռուս-թուրքական պատերազմին որպես հրետանու հրամանատար: Զ. միամյա (C.erinus) տեսակն  աճում է Սյունիքի մարզում, կրաքարային հողերի վրա, ժայռերի ճեղքերում: Հայտնի են ընդամենը 3 այլ միամյա տեսակներ, որոնցից երկուսը (զ. եղանաձեւ (C.dichotoma) ու զ. երկարասռնակ (C. longistyla) բնաշխարհիկ են Կովկասում, իսկ երրորդն  աճում է Հիմալայներում ու Պամիրում:

ՀՀ տարածքում աճող  զանգակ ծաղկի որոշ տեսակներ

Զ. Երկարատերեւ (C.oblongifolia)՝  Լոռու անտառներ, զ. Օշեի (C.aucheri)՝ Փամբակի լեռներ, զ. Բովերի (C.beauverdiana Fomin) ու զ. գանգուր (C. Crispa Lam)՝ Գեղամա լեռներ, զ. Բայերնի (C.bayerniana Rupr.)՝ Ջերմուկ:

Զանգակ եռաբաժան (C.tridentata): Տարածված է Գեղամա լեռներում, աճում է հոծ խմբերով` հավերժական ձյան հարեւանությամբ, ալպյան մարգագետիններում: Բազմամյա, մինչեւ 10 սմ բարձրությամբ բույս է: Վարդակի տերեւների գագաթը եռաբաժան է: Սակավաթիվ ծաղկակիր ցողունները խոնարհվող են, մինչեւ  20 սմ բարձրությամբ, 1-ական  մուգ մանուշակագույն ծաղիկով:

Զանգակ լայնատերեւ (C.latifolia): Տարածված է Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի խառը լայնատերեւ ու փշատերեւ անտառներում, գետերի ափին, մինչեւ ալպյան գոտի: Ցողունը հարթ է, երկայնքով` բծավոր, 1-1.5 մ բարձրությամբ: Տերեւները սղոցաեզր են,  երկարությունը՝ 7-12սմ, լայնքը՝ 3-6սմ, որոնք ցողունի հիմքում երկարակոթուն են, ստորին մասում` կարճակոԶանգակ-ծաղիկ - Колокольчик - Campanulaթուն, ձվաձեւ սրված, իսկ վերինները` նստադիր ու ավելի նեղ: Միայնակ ծաղիկները տեղակայված են գագաթային տերեւների ծոցերում, ծաղկաբույլը հասկանման ողկույզ է: Տանձաձեւ, մուգ կանաչ ծաղկաբաժակի ներսում կան նուրբ, երկար մազիկներ: Կապույտ, երկնագույն կամ գրեթե սպիտակ ծաղկեպսակի չձուլված մասը փոքր-ինչ հակառակ ծալված է, տրամագիծը 6 սմ է: Ծաղկում է հունիս-օգոստոսին, տուփիկանման պտուղները հասունանում են օգօստոսին: Սերմերը ձվաձեւ են, տափակ, բաց դեղին, որոնք ծլում են հաջորդ տարվա գարնանը կամ 2-3 տարի անց: Ընդունակ է ինքնափոշոտման: Նախընտրում է չափավոր խոնավ, հարուստ հողեր ու ստվերոտ տեղանք: Արմատը բազմաթիվ երկրորդական մազարմատներ ունեցող հյութեղ կոճղարմատ  է: Ըստ Լ.Վ. Հարությունյանի հնարավոր է մշակել ՀՀ բոլոր կլիմայական գոտիներում որպես վայրի բանջար, դեղատու ու դեկորատիվ բույս: Սովորաբար հավաքում են հունիսին, երբ թարմ բույսի 100 գ կանաչ զանգվածը պարունակում է ավելի քան 200 մգ ասկորբինաթթու ու  369 մկգ կարոտինային նյութեր, իսկ արմատում` փրփրանյութեր եւ այլն: Ցողունն ու արմատը պարունակում են 0.5%, տերեւը` 1% կաուչուկ, կաթնային հյութի մեջ: Մշակվում է 1576 թվականից:

Զ. հոծախիտ (C.glomerata): Տարածված է հատկապես Իրանում: Աճում է լեռներում, լուսավոր բացատներում, թփուտներում: Ցողունն ուղղաձիգ է, նոսր ճյուղավորված՝ 40-70 սմ բարձրությամբ: Տերեւները հերթադիր են: Ծաղկեպսակը մուգ մանուշակագույն  կամ  բաց երկնագույն է, 2 սմ տրամագծով: Ծաղիկները՝ թվով մինչեւ 20, հավաքված են ցողունի գագաթում, գլխիկանման ծաղկաբույլի մեջ  կամ տերեւածոցերում: Ծաղկում է հունիս-հուլիսին՝ 30-35 օր: Պտղաբերելուց հետո ցողունը չորանում է, սակայն մինչ այդ առաջանում են բազմաթիվ նոր վարդակներ: Բազմացնում են սերմերով կամ վարդակի բաժանումով: Լայն կիրառում ունի ժողովրդական բժշկության մեջ: Մշակվում է 1561 թվականից:
Զանգակ-ծաղիկ - Колокольчик - Campanula

Զ. բողկանման (C.rapunculoides): Աճում է անտառաեզրերին, դաշտերում: Արմատը ճյուղավորվող է, հաճախ՝ ստորգետնյա ցողունավոր: Ըստ Ռ.Ս. Կարապետյանի («Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս») աղբոտում է հացաբույսերի ցանքերը: Տերեւները հանդիպակաց են, որոնց ծոցերում՝ ցողունի վերին մասում, միակողմանի աճում են մուգ մանուշակագույն  ծաղիկները:

Զ. կաթնածաղկավոր (C.lactiflora): Տարածված է Փոքր Ասիայի հյուսիս-արեւելքից մինչեւ Իրանի հյուսիս-արեւմուտք ու Կովկաս: Աճում է վերին անտառային ու ալպյան գոտիներում: Երկարակյաց տեսակ է, բնության մեջ ապրում է մինչեւ 20, իսկ մշակովին՝ 12 տարի: Խոշոր, բուրավետ, կաթնաճերմակ, ողկուզաձեւ ծաղկաբույլերը կազմում են հոծ փնջեր: Ծաղկում է հունիս-օգոստոսին, մեղրատվությունը բարձր է: Մշակվում է 1814 թվականից:

Զ. Սխտորուկատերեւ (C.alliariifolia): Գ.Ի. Խալիպովան («Интродукционное изучение мировой флоры колокольчиков») անվանում է «Колокольчик арамифолия»: Տարածված է Տավուշի, Լոռի մարզերում, քարքարոտ ավազուտային հողերի վրա: Ծաղկեպսակը կիտրոնագույն է:
Քիմիական բաղադրությունը   

Համեմատաբար լավ են ուսումնասիրված զանգակներ հոծախիտն ու եղնջատերեւը: Պարունակում են զգալի քանակությամբ ասկորբինաթթու, նաեւ` կարոտին, ֆլավոններ՝ կեմպֆերոլ ու կվերցետին, սուրճի եւ կումարի թթուներ, գլիկոզիդներ, ալկալոիդներ, դաբաղող ու խեժանյութեր: Մուգ կապտա-մանուշակագույն ծաղկաթերթերը պարունակում են անտոցիաններ: Ըստ որոշ տվյալների, զանգակ բողկանմանը հարուստ է E վիտամինով:

Դեղաբանական հատկությունները 

Զանգակներից  շատերն ունեն հակաբորբոքային, հակամանրէային, հանգստացնող,  ցավազրկող, հակասկլերոտիկ, հիշողությունը լավացնող, հակատոքսիկ ազդեցություն:
Զանգակ-ծաղիկ - Колокольчик - Campanula

Կիրառման ոլորտը

Ավիցենան խորհուրդ է տվել սպիտակաթորանքի դեմ. հավաքել մանուշակագույն զանգակը, չորացնել խոտն ու երեկոյան խմել որպես թեյ: Հնում զանգակն օգտագործել են սիֆիլիսի բուժման գործընթացում: Միջատների խայթոցի կամ շան կծածի դեպքում վերքին դրել են եփած խոտը: Ժողովրդական բժշկության մեջ առավել լայն տարածում ունի զանգակ հոծախիտը՝ ստոմատիտի, գլխացավի, բկաբորբի, մաշկի բորբոքային հիվանդությունների դեպքում, խորհուրդ է տրվում կատարել ողողումներ կամ դնել թրջոց բույսի վերնամասի թուրմով: Տենդի, մկանային ցավերի, աթերոսկլերոզի, փորկապության, գլաուկոմայի, դեղնախտի, ստամոքսաբորբի դեմ օգտակար է խմել պտղի ու խոտի եփուկները, իսկ ծաղիկի կամ վերնամասի եփուկով լողացնում են չափազանց աշխույժ (հիպերակտիվ) երեխաներին ու էպիլեպտիկ նոպաներ ունեցողներին: Փոշիացրած խոտի յուղամզվածքով բուժում են պառկելախոցի հետեւանքով վնասված մաշկը: Ըստ Գ.Վ. Լավրենովայի, բոլոր վերոգրյալ դեպքերում կարելի է օգտագործել նաեւ զանգակ եղնջատերեւը:

Հավաքելու եւ պահելու կարգը

Որպես բուժահումք են ծառայում ցողունը, տերեւը եւ ծաղիկը: Հավաքում են ծաղկման շրջանում: Չորացնում են ստվերում ու անմիջապես մանրացնում՝ 0.5-1 սմ չափով մասերի: Կարելի է չորացնել փռված կամ փնջերով` կախած դիրքով: Ծաղկման շրջանի վերջում մթերում են նաեւ պտուղը` սերմերի հետ միասին: Պահեք չոր, հով տեղում, 1-2 տարի:
Դեղատոմսեր

Զանգակ բոլոնյանն էպիլեպտիկ նոպանրի դեմ. 3 ճ.գ. չոր խոտը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք: Խմեք 60-ական մլ, օրը 4 անգամ:

Զանգակ բողկանմանի հյութը կերակրող մայրերի համար. խոտն աղացեք, զտեք հյութը, 1 թ.գ. լուծեք 500 մլ եռջրի մեջ: Խմեք100-ական մլ, օրը 5 անգամ, գոլ վիճակում:

Զանգակ կլորատերեւ (C. rotundifolia): Ոգեթուրմ. թարմ խոտը մանրացրեք, 15 օր թրմեք օղու մեջ, քամեք: 1 թ.գ. լուծեք 200 մլ գոլ ջրի մեջ, կատարեք ողողումներ անգինայի, մրսածության դեպքում: Ծաղիկի թուրմն օգտակար է էպիլեպտիկ նոպաների ժամանակ:
Զանգակ-ծաղիկ - Колокольчик - Campanula

Դեղատոմսեր զանգակ հոծախիտով

Անքնություն, բկաբորբ. 1 թ.գ. չոր խոտը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Կատարեք ողողումներ ստոմատիտի, բկաբորբի, մրսածության դեպքում:

Էպիլեպտիկ նոպաներ. 2 թ.գ. չոր խոտը 4 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք, խառնեք լոգարանի ջրին:

Գլխացավ, ստամոքսաբորբ, առատ դաշտան. 2 թ.գ. չոր խոտը լցրեք 200 մլ եռջրի մեջ,  15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, փակ տարայում, 30 րոպե թրմեք, հումքը մզեք, հեղուկն ավելացրեք թուրմի մեջ ու վերականգնեք նախնական ծավալը, քամեք: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Պահեք սառնարանում մինչեւ 48 ժամ, խմելուց առաջ թափահարեք տարան:

Գլխացավ. ծաղիկը փոշիացրեք, 1 թ.գ. 40 րոպե թրմեք 200 մլ եռջրում՝ ջերմապահի մեջ, եւս 15 րոպե թրմեք փակ տարայում, քամեք քառատակ ծալած թանզիվով: Խմեք 1-ական  ճ.գ., օրը 3 անգամ: Խորհուրդ է տրվում խմել նաեւ էնդեմիկ խպիպի, ստամոքսի ու արգանդի ցավերի, առատ, ցավոտ դաշտանի դեպքում:

Կարծրախտ, հիշողությունը լավացնող. սերմը տրորեք, դանակի ծայրով վերցրեք  0.25-0.3 գ ու խառնեք 100 մլ եռջրին: Խմեք տաք վիճակում, կատարեք օրը 2 անգամ:

Կաթված, թերանդամալուծություն (парез), իշեմիա. 1 թ.գ. չոր ծաղիկը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, պահեք տաք տեղում, քամեք: Խմեք 1-2 ճ.գ., օրը 2-3 անգամ:

Ալերգիկ ցան, նյարդային անհանգստություն. խառնեք զանգակի ծաղիկն ու կատվալեզու եռաբաժանի խոտը (1:1): 2 թ.գ. չոր հումքը    4 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Լուծեք գոլ ջրի մեջ ու լողացրեք  երեխային:

ԶԳՈւՇԱՑՈւՄ: Հակացուցված է հղիներին:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook