Tuesday, April 23, 2024
Նորություններ

Զարկերակային Ճնշման դեպքում կազատվեք զինծառայությունից, եթե..

Dialogue.am-ը շարունակում է Սոցիալական իրավունք շարքն այս անգամ նեկայացնելով, թե զարկերակային ճնշման ինչ հիվանդութունների և ճնշման որ շեմի դեպքում զինակոչիկը կծառայի սահմանափակումներով կամ չի զորակոչվի:

Զարկերակային հիպերտենզիա

1.      III շրջան-զինծառայողները ծառայության պիտանի չեն. Նրանց հանում են զինվորական հաշվառումից

2.      II շրջան –զինծառայողները ծառայության պիտանի չեն խաղաղ ժամանակ, պիտանի են զինվորական ծառայության` սահմանափակումով և միայն  պատերազմական ժամանակ

3.      I շրջան-զորակոչիկները` ժամանակավորապես պիտանի չեն, զինծառայողները` պիտանի չեն խաղաղ ժամանակ, պիտանի են զինծառայության` սահմանափակումով միայն պատերազմական ժամանակ

4.      Բարձր նորմալ զարկերակային հիպերտենզիա- պիտանի են զինվորական ծառայության

Նորակոչիկը պիտանի չէ զինծառայության և հանվում է զինվորական հաշվառումից, եթե նրա մոտ առկա է երրորդ փուլի զարկերակային հիպերտենզիայի դանդաղ զարգացող և արագընթաց (չարորակ) ձևերը:

Զարկերակային հիպերտենզիայի երրորդ փուլը բնութագրվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (նվազագույնը՝ սնդիկի սյան 110 մմ և ավելի, առավելագույնը՝ սնդիկի սյան 180 մմ և ավելի): Այս ցուցանիշները կարող են նվազել սրտամկանի ինֆարկտ տարած անձանց մոտ:

Կլինիկական պատկերում գերակշռում են անոթային ծանր խանգարումները՝ պայմանավորված սրտի, ուղեղի, երիկամների և աչքի հատակի աթերոսկլերոզով ու արտերիոսկլերոզով, որոնք հանգեցնում են օրգանների ու համակարգերի ֆունկցիայի չափավոր խանգարման, սակայն բարեհաջող բուժման դեպքում հնարավոր է լրիվ կամ մասնակի վերականգնել աշխատունակությունը:

Ախտանշանային հիպերտենզիայով տառապող զինծառայողների անարդյունք բուժման կամ բարդ ձևերի արմատական բուժման անհնարինության դեպքում ևս զինծառայողը հանվում է զինվորական հաշվառումից:

Նորակոչիկը պիտանի չէ խաղաղ ժամանակ զինծառայության, եթե նրա մոտ առկա է երկրորդ փուլի զարկերակային հիպերտենզիան, որը բնորոշվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (նվազագույնը՝ սնդիկի սյան 100-109 մմ, առավելագույնը՝ սնդիկի սյան 160-179 մմ) և չի կարգավորվում՝ առանց ախտածագումնաբանորեն հիմնավորված բուժման:

Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին հատուկ է սրտամկանի գերաճը՝ գերբեռնվածության, հիպոքսիայի կամ իշեմիայի նշաններով գոնե զգացողություներով: Այն հաստատվում է ինչպես կլինիկական, այնպես էլ գործիքային հետազոտությունների ու չափավոր ծանրաբեռնվածության փորձերի միջոցով:

Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին բնորոշ են նաև ուղեղի արյան շրջանառության, դինամիկ խանգարումներն անցողիկ (շարժողական, զգացողական, խոսքի, ուղեղիկային, լսողական և այլ բնույթի) դրսևորումներով: Օրգանների ու համակարգերի ֆունկցիան չափավոր խանգարված է, աշխատունակությունը նվազած, բայց հաջող բուժման դեպքում կարող է լրիվ կամ մասնակի վերականգնվել:

Այս սինդրոմների առկայույթան դեպքում խաղաղ պայմաններում զորակոչիկները և ժամկետային զինծառայողները ճանաչվում են զինվորական ծառայության համար ոչ պիտանի:

Նորակչիկը ժամանակվորապես պիտանի չէ զինծառայության, եթե նրա մոտ առկա է  ստացիոնար հետազոտման ժամանակ բացահայտված զարկերակային հիպերտենզիայի առաջին փուլը: Սա  բնորոշվում է որևէ գրգռիչի ազդեցությամբ զարկերակային ճնշման ժամանակավոր (տրանզիտոր) բարձրացումով (նվազագույնը՝ սնդիկի սյան 90-99 մմ, առավելագույնը՝ սնդիկի սյան 140-159 մմ)

Կլինիկական պատկերում սովորաբար բացակայում են սրտի, գլխուղեղի, երիկամների օրգանական փոփոխությունները: Հնարավոր է աչքերի հատակի զարկերակների չափավոր նեղացում և երակների լայնացում նկատվի: Աշխատունակությունը պահպանված է: Օրգանների ու համակարգերի ֆունկցիան խանգարված չէ կամ խանգարված է աննշան չափով:

Զորակոչիկների փորձաքննության ժամանակ զարկերակային հիպերտենզիայի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար հետազոտության տվյալներով:

Երիտասարդների զարկերակային հիպերտենզիայի դեպքում կատարվում է տարբերակված ախտորոշում՝ ախտանշանային հիպերտենզիան ժխտելու համար: Ախտանշանային հիպերտենզիայով տառապող անձինք փորձաքննվում են ըստ հիմնական հիվանդության:

Նորակոչիկը համարվում է պիտանի զինծառայության համար, եթե ստացիոնար հետազոտման ժամանակ ի հայտ է եկել զարկերակային ճնշման ժամանակավոր աննշան բարձրացումը (նվազագույնը՝ սնդիկի սյան մինչև 90 մմ, առավելագույնը` սնդիկի սյան մինչև 140 մմ):

Կլինիկական պատկերում բացակայում են սրտի, գլխուղեղի, երիկամների օրգանական փոփոխությունները, ինչպես նաև աչքի հատակի փոփոխությունները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook