Tuesday, April 16, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Զովացուցիչ սննդակարգ, որ հանգեցնում է «շաքարային թմրամոլության»

Պաղպաղակ, գազավորված ըմպելիք, նորից պաղպաղակ ու էլի գազավորված ըմպելիք. թվում է՝ այսպես հնարավոր է զովանալ ու պայքարել շոգի դեմ: Նման սննդակարգն իրականում ավելացնում է արյան մեջ շաքարի պարունակությունն ու կալորիանների քանակը, քայլ առ քայլ մոտեցնում շաքարից կախվածության մի վիճակի, որը պատկերավոր անվանվում է շաքարային թմրամոլություն:
Սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանն ասում է՝ այս արտահայտությունը, որն առաջին անգամ կիրառել է մանկական էնդոկրինոլոգ Ռոբերտ Լաստիգը, այսօր արդեն դարձել է տիպական ու բնորոշող տերմին:
«Շաքարային թմրամոլությանը» նպաստում են պարզ ածխաջրերի չափից շատ օգտագործումը, արագ սնունդը(Fast food), խմորային ուտելիքն ու գազավորված ըմպելիքը:
«Եթե «շաքարային թմրամոլությամբ» տառապող մարդը սահմանափակի ածխաջրերի կիրառումը, սկսելու է շատ քաղցրավենիք օգտագործել, և հակառակը: Այս դեպքում գործ ունենք հորմոնալ փոփոխությունների հետ»:
Շաքարային թմրամոլությունից խուսափելու համար պետք է շատ օգտագործել թարմ մրգեր, բանջարեղեն, միս, լոբազգիներ, նաև կենդանական ճարպ:
Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս խուսափել լցնովի պաղպաղակներից ոչ միայն պարունակած մեծ քանակությամբ շաքարի պատճառով, այլև դրանց անվտանգ չլինելու: «Շատ դեպքերում անհայտ է թե որտեղից է ներկրվել հումքը և ինչ է պարունակում»,-հավելում է սննդաբանը:

Նյութի աղբյուրը՝ doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook